Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան վիրահատելու են

Վերջերս Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

Նրան տեղափոխել են Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Ծովինար Խաչատրյանը:

«Այս պահին նորմալ է։ Պիտի վիրահատեն ու ապարատ տեղադրեն (սրտի ստենտավորում)»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր Արցախի բլոկադայի ժամանակ, Հակարի կամրջին՝ ադրբեջանական զինուժի կողմից։ Նա ցանկանում էր գալ Երեւան՝ բուժզննման։

Նանիկ Աղասյան

Leave a Comment