Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի

Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի

Զարգացման և ներդրումային ծրագրերից հայտնում են, որ տասնամյակների երազանքը դառնում է իրականություն․

«Մատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգի, որը կվերափոխի տարիներ շարունակ անապատային մնացած դարավանդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Armenia Tree Project-ի կողմից, որի նպատակն է տարածքը վերածել իսկական հեքիաթային պարտեզի։

Կանաչապատումը նախատեսվում է իրականացնել մեր բնությանն ու կլիմային բնորոշ ծառատեսակներով և ծաղկային հարուստ բազմազանությամբ։ Այգին կլինի ոչ միայն կանաչ ու ստվերառատ, այլև պտղատու ծառերով լի՝ հիշեցնելով հին Երևանի այգիների շունչն ու մթնոլորտը։

Գարնան հետ կմեկնարկեն դարավանդների ձևավորման և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները, իսկ ծառատունկը նախատեսվում է աշնանը՝ COP 17-ի միջոցառումների շրջանակներում։

Այս նախագիծը կարևոր քայլ է Երևանի կանաչ ենթակառուցվածքների զարգացման, կայուն քաղաքային միջավայրի ձևավորման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ։

Դարավանդային ճեմուղիներով նախագծին կարող եք ծանոթանալ ձեռագրատան գիտական մասնաշենքում։ Ցուցադրությունը բաց է մինչև մարտի 6-ը, մուտքն ազատ է։

Նկարը գեներացված է ԱԲ-ի կողմից»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment