Ջախջախում է Փաշինյանի պնդումներն անկյուն քշված «շիշ բռնողը». փոթորիկներ՝ ՔՊ-ի ներսում

Չնայած ներկուսակցական ժողովրդավարության ու թափանցիկության մասին Փաշինյանի ճառերին, նրա կուսակից Հայկ Սարգսյանը այդպես էլ չի հասկացել, թե ի՞նչ հիմնավորմամբ ինքը չի ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում: 14 տարեկանում Փաշինյանի կողքին քաղաքական կարերա սկսած պատգամավորը հիասթափություն է ապրում ու երջանիկ անցյալի էջերը թերթում Ֆեյսբուքում:  

Ուկրաինան պետք է ցավnտ զիջումների գնա խաղաղության հասնելու համար․ Չեխիայի նախագահ

Ուկրաինան պետք է ցավոտ զիջումների գնա խաղաղության հասնելու համար, այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։ Չեխիայի նախագահը նշել է, որ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի։ «Եվրոպայի համար ցավոտ է, որ Միացյալ Նահանգները գլխավոր դեր է խաղում, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան և եվրոպական երկրները … Read more

Aurora News | Իրանի իշխանությունները, կարծես թե, մեծ մասամբ ճնշել են բողոքի ցույցերը՝ կիրառելով կոշտ միջոցներ

Իրանի իշխանությունները, կարծես, մեծ մասամբ ճնշել են բողոքի ցույցերը՝ կիրառելով կոշտ միջոցներ։ Այս մասին հայտնել է Reuters-ը հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և տեղի բնակիչներին։ Թեհրանի մի քանի բնակիչներ ասել են, որ մայրաքաղաքում կիրակի օրվանից ի վեր հանգիստ է եղել։ Նրանք հայտնել են, որ քաղաքի վրայով թռչում են անօդաչու թռչող սարքեր, չնայած հինգշաբթի և ուրբաթ … Read more

Փախուստի դիմած «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը ձերբակալվել են

Հունվարի 15-ին՝ ժամը 21․30-ին, Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ իջել է մեքենայից և ինչ-որ բան է փնտրում։ Տղամարդը նկատելով իրավապահներին՝ նստել է մեքենան և դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ և վրաերթի ենթարկել երկու … Read more

Ուկրաինայի վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը 20 օր. Շմիհալ

Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որն այս ընթացքում չի վնասվել՝ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը: Դենիս Շմիհալը հավելել է, որ երկրում վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը 20 օր։ Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Կիևում է, ինչպես նաև Օդեսայի մարզում և առաջնագծին մոտ բնակավայրերում։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման … Read more

Եվրոպական խորհրդարանը մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Իրանի դեմ նոր եվրոպական պատժամիջոցների շրջանակներում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Մեցոլան ասել է՝ պետք է վերջ դնեն Իրանում տեղի ունեցողին և կիրառեն խիստ պատժամիջոցներ՝ այդ թվում՝ ԻՀՊԿ-ն ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն։ … Read more

Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայում ընթացող ITF մրցաշարի կիսաեզրափակիչ

Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ Քառորդ եզրափակչում հայ թենիսիստուհին 6։2, 6։3 հաշվով հաղթել է Սլովենիայի ներկայացուցիչ, WTA–ի դասակարգման 334–րդ համար Դալիլա Յակուպովիչին։ Կիսաեզրափակչում Ամիրաղյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Անխելա Ֆիտա Բոլուդայի հետ։ Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման առաջին փուլում 6։4, 6։2 … Read more

Aurora News | Երևանում և մարզերում հիմնովին կնորացվի շուրջ 500 կմ օդային և 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գիծ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի 2026թ. Ներդրումային ծրագրով նախատեսվել է Երևանում և ՀՀ մարզերում հիմնովին նորացնել շուրջ 500 կմ օդային էլեկտրահաղորդման գծեր և շուրջ 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գծեր։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ նրա, դա զգալիորեն կնվազեցնի բաշխման ցանցում սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ զանգվածային whatsapp-ներ են կոտրում (ՎԻԴԵՈ)

նորություններ » Տելեկոմ » Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ զանգվածային whatsapp-ներ են կոտրում (ՎԻԴԵՈ) Շտապ միացրեք երկփուլայինը, որպեսզի չկոտրեն, ասել է նա. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ զանգվածային whatsapp-ներ են կոտրում։ «Հայրենակիցներ, զանգվածային whatsapp-ներ են կոտրում՝ դեռ հասկանալի չի, թե ոնց»,- այս մասին սոցանցի իր էջում հայտարարել … Read more

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ լիովին պետք է վերադարձվի, կամ որևէ մեկին նախապատվություն չպետք է տրվի. Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը, Civic.am-ի տաղավարում  խոսելով Բաքվի բանտից վերադարձած մեր 4 հայրենակիցների և այդ կոնտեքստում  վարչապետ Փաշինյանին ուղղված քննադատությունների մասին, նկատեց՝ Ադրբեջանում էլ  նրանց ազատ արձակման համար Իլհամ Ալիևին են քննադատում: «Տարիներ շարունակ գերիների կամ բռնությամբ պահվող անձանց հայրենադարձման թեման ներքաղաքական դաշտում պահող մարդիկ այժմ ասում են, որ իբր դա Ադրբեջանի կողմից Հայաստանի նախընտրական գործընթացի … Read more