«Մտքեր են փոխանակվել խառնածին սպառնալիքների շուրջ». Միրզոյանը Մոլդովայի արտգործնախարարի հետ է հանդիպել

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում Մոլդովայի արտգործնախարար Միխայ Պոպշոյի հետ է հանդիպել։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է. «Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ստրասբուրգ։ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Արարատ Միրզոյանը և Միխայ … Read more

Ընտրությունների կեղծման ֆունդամենտը դրվե՞լ է. հստակ որոշում ունի «Հայաքվեն» – 5tv

«Հայաքվե» դիտորդական առաքելությունն արձագանքել է անցած շաբաթավերջին իրենց հասցեին իշխանականների հնչեցրած մեղադրանքներին: ՔՊ-ականները ուրբաթ փոփոխություններ են արել ընտրական օրենսգրքում՝ ամրագրելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը, եթե այն քարոզչություն ու հակաքարոզչություն իրականացնի կամ ֆինանսական աղբյուները չբացահայտի: Ի՞նչն է համարվում քարոզչություն կամ հակաքարոզչություն, ՔՊ-ականները չեն պարզաբանել: «Հայաքվեի» … Read more

Կարգալույծ քահանաներն ու թեմի առաջնորդն առաջին անգամ դեմ առ դեմ՝ դատարանում – 5tv

Մեկ ամսով երկարաձգվել է կաթողիկոսի քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը և նույն թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանի տնային կալանքը: Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, 2021-ի ընտրությունների ժամանակ ձայն չտալ նրա կուսակցությանը: Եվ իբր դրան օժանդակել է Տեր Գարեգինը: Նրանք մեղադրանքը չեն ընդունում: Կարգալույծ հռչակված Ստեփան … Read more

Միրզոյանն ու Պոպշոյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հունվարի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:  Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և … Read more

«Անձնագիրը ձեռքից վերցրեք, թող էլ Հայաստանից դուրս չգա». Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս մարդը դեռ ՀԱԿ-ի ժամանակ, որ ներկայանում էր տնտեսագետ, նենց չի, որ փայլուն մտքեր էր արտահայտում։ Իսկ հիմա պետության անունից գնում է Դավոս ու բառիս բուն իմաստով դուրս է տալիս։ Քոնը թաղման ժամանակ ու քաղաքական դիակների հետ նկարվելն է։ Անձնագիրը ձեռքից վերցրեք, թող … Read more

ԵԽՎԽ-ն խորը մտահոգություն է հայտնել Նիկոլ Փաշինյան-Գարեգին Բ լարվածության կապակցությամբ

Եվրախորհրդի Խորհրդարական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձև, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Մասնավորապես, նշվում է, որ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար»: «Վեհաժողովը խորապես մտահոգված է վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների…

Hermès-ն անցկացրեց Վերոնիկ Նիշանյանի հրաժեշտի ցուցադրությունը (տեսանյութ)

Վերոնիկ Նիշանյանի հրաժեշտը Hermès-ին և՛ հանդիսավոր էր, և՛ թեթև՝ նոր կերպարներով և ծանոթ շեշտադրումներով, որոնք հիշեցնում էին նրա անկրկնելի ոճը. WWD-ն գրում է, որ ցուցադրությունը կրկին շեշտադրեց Hermès-ի շքեղ մինիմալիզմը՝ և դրա անսպասելի, մի փոքր խաղային կողմը։ Նիշանյանը, ով Hermès-ում աշխատել է 37 տարի, ինչը նրան դարձնում է նորաձևության ոլորտում ամենաերկար ծառայած ստեղծագործական տնօրենը, ասել … Read more

«Ով քամի ցանի, մրրիկ կհնձի». Թեհրանի կենտրոնում հայտնվել է ԱՄՆ-ին նախազգուշացնող գովազդային վահանակ

Թեհրանի կենտրոնական հրապարակում կիրակի օրը հայտնվել է հսկայական գովազդային վահանակ, որը նախազգուշացնում է Միացյալ Նահանգներին՝ չփորձել հարված հասցնել Իրանին։ Բիլբորդի վրա պատկերված է ամերիկյան ավիակիր՝ թռչնի թռիչքի բարձրությունից, որի տախտակամածին երևում են վնասված և պայթած կործանիչներ։ Տախտակամածը ծածկված է մարմիններով և արյամբ, որը հոսում է դեպի ջուրը՝ ձևավորելով ԱՄՆ դրոշի շերտերը հիշեցնող պատկեր։ Անկյունում զետեղված … Read more

Գևորգ Պապոյանն Արմավիրում հանդիպել է ջերմատնային տնտեսություն ունեցող և ոլորտում ներդրումներով հետաքրքրված տնտեսվարողների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 26-ին Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում հանդիպել է ջերմատնային տնտեսություն ունեցող, ինչպես նաև…

Թուրքիայի ատոմակայանից Ռուսաստանի շահույթը կկազմի 180 միլիարդ դոլար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի նախագծից Ռուսաստանի զուտ շահույթը կազմելու է միլիարդավոր դոլարներ։ Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած հաշվարկների համաձայն՝ նախագծի ընդհանուր ծախսը գնահատվում է շուրջ 27.3 մլրդ դոլար, մինչդեռ շահագործման ամբողջ ընթացքում Ռուսաստանի եկամուտը հասնելու է ավելի քան 207 մլրդ դոլարի, ինչի արդյունքում … Read more