Aurora News | Երևանում և մարզերում հիմնովին կնորացվի շուրջ 500 կմ օդային և 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գիծ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի 2026թ. Ներդրումային ծրագրով նախատեսվել է Երևանում և ՀՀ մարզերում հիմնովին նորացնել շուրջ 500 կմ օդային էլեկտրահաղորդման գծեր և շուրջ 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գծեր։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ նրա, դա զգալիորեն կնվազեցնի բաշխման ցանցում սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։

Leave a Comment