Անթալիայում ընթացող ITF-ի W35 2-րդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։
Քառորդ եզրափակչում հայ թենիսիստուհին 6։2, 6։3 հաշվով հաղթել է Սլովենիայի ներկայացուցիչ, WTA–ի դասակարգման 334–րդ համար Դալիլա Յակուպովիչին։ Կիսաեզրափակչում Ամիրաղյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Անխելա Ֆիտա Բոլուդայի հետ։
Մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը որակավորման առաջին փուլում 6։4, 6։2 հաշվով հաղթել էր Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։ Երկրորդ փուլում 14-ամյա Ազիզյանը 7։6, 4։6 (10։7) հաշվով հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող 19-ամյա Ուստինիա Լեկոմցեվային։ Որակավորման երկրորդ փուլից պայքարի մեջ մտած Ամիրաղյանը 6։0, 6։0 հաշվով հաղթել էր Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Մուզինչին։
