Գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 մլրդ դրամի ծավալներով. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս պահին գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 մլրդ դրամի ծավալներով։ Նրա խոսքով, այս ներդրումները պետության զարգացման համար են։ Ըստ վարչապետի, չնայած այս ամենին, տարօրինակ լռություն է. «Եթե գիտության հետ կապ չունեցող բան տեղի ունենա, մեկը դուրս գա, Հանրապետության հրապարակում կգոռա՝ «ծախեցին», հետևից 300 գիտնական հայտարարություն կստորագրի՝ … Read more

Արծվաշենը շուտով կրկին կդառնա քաղաքական շահարկումների առարկա

29.01.2026 | 11:30 ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենն է: 1992 թվականի օգոստոսի 8-ից այն գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ: 34 տարի: Այդ տարիների ընթացքում աշխարհում հայտնվեց թվով 7 նոր պետություն, եղան հարյուրավոր պատերազմներ և զինված բախումներ: Ավելին` այդ տարիներին Հայաստանը երեք պատերազմ տեսավ, մի քանի անգամ դե ֆակտո փոխվեց Հայաստանի աշխարհաքաղաքական քարտեզը, ՄԱԿ-ը մի … Read more

Հայաստանը միացել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիային

Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն … Read more

Որն է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի Հայաստան այցի նպատակը. «Հրապարակ»

29 Հունվար, 2026 11:11 Մամուլ «Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես հայտնի է, փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Ակնհայտ է, որ այցի գլխավոր նպատակը TRIPP-ի մեկնարկն է լինելու, հնարավոր է համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրվի, որում կամրագրվի, որ ամերիկյան կողմին բաժին կհասնի այդ ընկերության 74, Հայաստանին՝ … Read more

Վանաձորում ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Հունվարի 29-ին, ժամը 08։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են … Read more

Չեմպիոնների լիգա․ Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայի» դեմ, հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են Լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումները։ Իտալական «Ինտերը» Գերմանիայում 2:0 հաշվով հաղթել Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)։ Հայաստանի հավաքականի նախկին ավագն «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է 88 րոպե։ «Ինտերը» գրավել է 10-րդ տեղն ու նվաճել անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։ Չեմպիոնների լիգայում 1-8-րդ տեղ գրաված ակումբները պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչից, իսկ … Read more

«Նիկոլ Փաշինյանը նստել է ծառի տակ, նկարում է նապաստակ»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ինքը փայտիկներով հարվածային գործիքներին խփում է, համերգի նախապատրաստություն է տեսնում։ Նա այդ տեսանյութին կից գրել է ․ «Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին»։ Նիկոլ Փաշինյանն իր համույթն է ստեղծել, որին վարչաբենդ է կոչում։ Տարածաշրջանը … Read more

ՓԲԸ-ների գործադիր ղեկավարների համար քաղաքական զսպվածությունը կդառնա պարտադիր

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում ընդունեց փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի ղեկավարների համար քաղաքական զսպվածության պարտադիր պահանջ սահմանող նախագիծը։ ԿԳՄՍ նախարարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է, որ գործադիր մարմնի ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները քաղաքական կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի քարոզելու, ինչպես նաև քաղաքական կամ … Read more

Արաքսից անդին

29.01.2026 | 11:19 Շեքսպիրը չկա, բայց շեքսպիրյան հարցադրումը տակավին չի մեռել. ֊Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան։ Այսինքն կրկին ու կրկին` լինե՞լ, թե՞ չլինել… Թուրքերը Հայոց ազգի վրա իշխել են ավելի քան հինգ դար և ամենայն հավանակությամբ նրանք անցել են ոչ միայ մեր երկրի, այլև մեր կանանց վրայով։ Պատական չէ, որ ոմանց մեջ, անգամ հինգ դար անց արթնացել է արյան … Read more