Գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 մլրդ դրամի ծավալներով. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 մլրդ դրամի ծավալներով. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս պահին գնման ընթացակարգում է 49 գիտական սարք՝ 5.4 մլրդ դրամի ծավալներով։

Նրա խոսքով, այս ներդրումները պետության զարգացման համար են։ Ըստ վարչապետի, չնայած այս ամենին, տարօրինակ լռություն է. «Եթե գիտության հետ կապ չունեցող բան տեղի ունենա, մեկը դուրս գա, Հանրապետության հրապարակում կգոռա՝ «ծախեցին», հետևից 300 գիտնական հայտարարություն կստորագրի՝ առանց ճշտելու՝ ով ծախեց, ինչ ծախեց, երբ ծախեց, ու սա հաստատուն գիտամտավորական կուլտուրա է Հայաստանի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ ձեռքբերումների մասին եթե կառավարությունը չխոսի, ուրիշները չեն խոսի. «Սա շատ վատ բան է։ Ես առանձնապես նեղված չեմ, որովհետև սա ապագայի ներդրում է։ Բայց այս նյուանսը կարևոր եմ համարում»։

Ըստ նրա. «Բավական տարածված երևույթ է լռության գաղջ մթնոլորտը, որ ոնց եղել է ոլորտը, այդպես էլ կա։ Բայց իրականությունը դա չէ. իրականությունն այն է, որ այդ թվում բազմաթիվ ստորագրահավաքներ իրականացրած գիտաշխատողներ կառավարության գործունեության արդյունքը վայելում են, բարով վայելեն։ Ես նորանոր գիտական, քաղաքական հաջողություններ եմ մաղթում բոլորին»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment