Բաքվից հայտարարել են՝ թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողության համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաքչիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանից հայտարարել են, թե թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ադրբեջանից հայտարարել են, թե տարածաշրջանում աճող լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը … Read more

ITF-ի M15. Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ, իսկ զուգախաղի կիսաեզրափակիչ

Քուվեյթի Զահրա քաղաքում ընթացող ITF-ի M15 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացի Կոնստանտին Բիտուն Կուզմինի հետ։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։ Զուգախաղում Սարկսյանը Մոնակոն ներկայացնող Ռոկկո Պյատիի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն ֆրանսիացի և ուզբեկ թենիսիստների հետ։ Armsport

Սրա նպատակը Վեհափառի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան ՀՀ-ից դուրս գալ․ փաստաբան

Խայտառակ քրեական գործ՝ Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ, այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Այսօր հրապարակվեց, որ Քննչական կոմիկտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ, փաստացի քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի ու Հոգևոր խորհրդի անդամների դեմ։ Եթե ուսումնասիրենք գործը, կտեսնենք, որ ոչ մեծ ծանրության արարաքի մասին է խոսքը, մինչև 2 տարի … Read more

Զղջո՞ւմ է արդյոք, որ հանրային սեփականությունը ժամանակին օտարել է այլ պետության. Քոչարյանի ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանը օրվա ասուլիսում պնդել է, որ ԹՐԻՓՓ նախագծում Հայաստանը և Միացյալ Նահանգները չունեն տնտեսական շահ: Վաշինգտոնի տնտեսական ակնկալիքների մասին նախագահ Թրամփը հայտարարել էր դեռ փաստաթղթի ստորագրման պահին, վարչապետ Փաշինյանի տվյալով՝ հարյուրավոր միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանում: Իսկ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը: Քոչարյանը իրեն … Read more

Ինչո՞ւ Թուրքիան չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցք» տերմինից

Մինչ պաշտոնական Երևանը Վաշինգտոնի հետ Սյունիքում փորձում է ձևավորել Թրամփի անունը կրող ճանապարհը, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ միջազգային լսարանի մոտ դաջելով հենց այդ անվանումը: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային խորհրդի նիստում հայտարարություններ է արել Միջին միջանցքի լոգիստիկ ժամկետների վերաբերյալ՝ … Read more

Ադրբեջանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևան տանող էլեկտրահաղորդման գծի շինարարության մեկնարկի մասին

Ադրբեջանն սկսել է Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքով» երկրի գլխավոր էլեկտրացանցին միացնող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով AzerEnergy-ին։ Ընկերության տվյալներով՝ «Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի» նախագծի շրջանակներում ընկերությունը տեղադրում է երկու 1000 ՄՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գիծ՝ մեկը Ջաբրայիլից մինչև Աղբենդ (74 կմ երկարությամբ), մյուսը՝ Նախիջևանից մինչև Օրդուբադ (105 կմ երկարությամբ)։ Նախագծի հաջորդ փուլը ներառում է … Read more

Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարվածների համար․ Բայրամով

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Աբբաս Արաղչիի միջև։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս և ընդգծել, որ ադրբեջանական կողմը միշտ ընդգծել է այն քայլերից և հռետորաբանությունից … Read more

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Սույն թվականի հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։ Բժշկական հաստատությունում ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։ Խուզարկության ընթացքում դատապարտյալն ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,6 գրամ … Read more

Միրզոյանը ԵԽ-ում ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումները

Հունվարի 29-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է քննարկում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որին հաջորդել է պատգամավորների հետ հարցուպատասխան: Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը, մասնակցել են քաղաքական խմբակցությունների մեծամասնության պատգամավորներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահը և … Read more

«Ոչ ոք մեզ չի ապահովվի մեր վերադարձը Արցախ, եթե մենք ինքներս չդառնանք ուժ». Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Մեր ցավն իրական է, մեր իրավունքները՝ անվիճելի։ Բայց ոչ ոք մեր փոխարեն վերադարձ չի պարտադրի, եթե նույնիսկ անընդհատ կրկնենք. «Արցախահայությունը Արցախի բնիկ ժողովուրդն է, վերադարձի իրավունքը միջազգային իրավունք է, տեղահանությունը՝ հանցագործություն»։ Սրանք բոլորը ճիշտ են։ Բայց ճիշտը դեռ ճանապարհ չէ։ Եթե մենք ներկայանանք միայն … Read more