ITF-ի M15. Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ, իսկ զուգախաղի կիսաեզրափակիչ

Քուվեյթի Զահրա քաղաքում ընթացող ITF-ի M15 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացի Կոնստանտին Բիտուն Կուզմինի հետ։ Այս մասին հայտնում է ՀԹՖ-ի մամուլի ծառայությունը։

Զուգախաղում Սարկսյանը Մոնակոն ներկայացնող Ռոկկո Պյատիի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն ֆրանսիացի և ուզբեկ թենիսիստների հետ։

Armsport

Leave a Comment