Բաքվից հայտարարել են՝ թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողության համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաքչիի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանից հայտարարել են, թե թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։

Ադրբեջանից հայտարարել են, թե տարածաշրջանում աճող լարվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն ընդգծում է բոլոր կողմերի համար ձեռնպահ մնալու անհրաժեշտությունն այն քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել Իրանում և նրա շուրջ իրավիճակի ապակայունացմանը:

Leave a Comment