«Կոչ եմ անում պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն՝ տեղի չտալով գայթակղություններին»․ Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Տեր Նարեկ քահանա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս ազգակործան գործընթացին։Նաև կոչ եմ անում մեր հավատավոր զավակներին մնալ անսասան հավատի ճանապարհի մեջ և պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն՝ տեղի … Read more

Որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին․ Ղևոնդ քահանա Տյոմկին

Տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը գրել է․ «Ես` Ղևոնդ քահանա Տյոմկինս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին»։

Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են․ Փաշինյան

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ … Read more

«Եկեղեցին մաքրվում է երեսպաշտ, անսկզբունք տեսակից»․ Մարիա Պետրոսյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մարիա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդար է, հրաշալի։Եկեղեցին մաքրվում է երեսպաշտ, անսկզբունք տեսակից։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից»։ Աղբյուրը`   Մարիա Պետրոսյան

Ֆինլանդիայում անհանգստացել են Կալլասի հայտարարությունից հետո

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է խթանի Ուկրաինայում խաղաղությունը, այլ ոչ թե Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին բարձրաձայնի։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը՝ մեկնաբանելով Կալլասի մեկնաբանությունները Ուկրաինայի վրա «Օրեշնիկ» հրթիռային համակարգի հարվածի վերաբերյալ։ «Եթե Դուք մի փոքր պարկեշտություն և բարոյականություն ունենայիք, հիմա խաղաղություն կփնտրեիք։ Բայց ոչ, … Read more

Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, եթե մեզանից լինեին՝ մեր մեջ էլ կմնային. ամոթով են մնալու. Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

10 Հունվար, 2026 14:24 Հասարակություն Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրել է. «Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։ ( Սուրբ Հովհաննես Առաքյալ) Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ … Read more

Վենեսուելան և Միացյալ Նահանգները ուսումնասիրում են դեսպանատներ բացելու հնարավորությունը. Վենեսուելայի ժամանակավոր նախագահ

10 Հունվար, 2026 14:12 Միջազգային Վենեսուելան և Միացյալ Նահանգները ուսումնասիրում են դեսպանատներ բացելու հնարավորությունը։ Այս մասին Venezolana de Televisión հեռուստաալիքով հայտարարել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ «Վենեսուելան և Միացյալ Նահանգները ուսումնասիրում են դեսպանատներ բացելու հնարավորությունը», – ասել է Ռոդրիգեսը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարության ավելի վաղ արված հայտարարությանը։ Նա ընդգծել է, … Read more

Հայկական ֆիլմը Լոս Անջելեսում կայացած AI International Film Festival միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին

«Անհայտ արտեֆակտ» (Unknown Artefact) ֆիլմը, որի ռեժիսորն է Լիլիթ Բարսեղյանը, դեկտեմբերի 14-ին Լոս Անջելեսում կայացած AI International Film Festival կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին, հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Փառատոնը դիրքավորվում է որպես «ապագայի կինոգործիչների» հարթակ և պարբերաբար ցուցադրում է արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նախագծեր։ 19 րոպեանոց «Անհայտ արտեֆակտ» ֆիլմը համատեղում է գիտաֆանտաստիկայի, հոգեբանական … Read more

Օրացույց․ 8-ը հունվարի․ Մարգար Օհանյանը մեղադրվում է 2 մլն 480 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ

Հասարակություն Օրացույց․ 8-ը հունվարի․ Մարգար Օհանյանը մեղադրվում է 2 մլն 480 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին 1995-ը Հայաստանում խորհրդարանի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի տարի է: Տարվա առաջին երկու լուսավոր ու տաք օրերից հետո Հայաստան կրկին ցրտի ու մութի մեջ է: Այնուամենայնիվ, Նոր տարվա առաջին օրերին շահագործման է հանձնվում Հայաստանի կենտրոնը հյուսիսին կապող … Read more