Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը գրել է.
«Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։ ( Սուրբ Հովհաննես Առաքյալ)
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։
Չարի բոլոր կապանքները փշրվելու են ։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։
Ապաշխարեցե’ք և ետ դարձե’ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։
Հայ Եկեղեցին հաղթանակած, զինվորյալ և անպարտելի եկեղեցի է։
Իմ որդիական սերն ու հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ազգիս Վեհափառ Հայրապետին։
Աստված պահապան մեր ազգին և մեր ուխտապահ հոգևոր դասին։