Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պետք է խթանի Ուկրաինայում խաղաղությունը, այլ ոչ թե Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին բարձրաձայնի։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը՝ մեկնաբանելով Կալլասի մեկնաբանությունները Ուկրաինայի վրա «Օրեշնիկ» հրթիռային համակարգի հարվածի վերաբերյալ։
«Եթե Դուք մի փոքր պարկեշտություն և բարոյականություն ունենայիք, հիմա խաղաղություն կփնտրեիք։ Բայց ոչ, Դուք ցանկանում եք Ուկրաինայի լիակատար ոչնչացումը։ Դուք չար կախարդ եք»,- գրել է պրոֆեսորը:
Ավելի վաղ Կալլասը կոչ էր արել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Նա նշել էր, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգի կիրառումը համարում է Ուկրաինայի դեմ հստակ սրացում և նախազգուշացում Եվրոպային ու Միացյալ Նահանգներին։