Վենեսուելան և Միացյալ Նահանգները ուսումնասիրում են դեսպանատներ բացելու հնարավորությունը։ Այս մասին Venezolana de Televisión հեռուստաալիքով հայտարարել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։
«Վենեսուելան և Միացյալ Նահանգները ուսումնասիրում են դեսպանատներ բացելու հնարավորությունը», – ասել է Ռոդրիգեսը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարության ավելի վաղ արված հայտարարությանը։ Նա ընդգծել է, որ երկիրը կօգտագործի Բոլիվարյան խաղաղության դիվանագիտությունը՝ Վենեսուելայի անկախությունը, կայունությունը, ինքնիշխանությունը և խաղաղությունը պաշտպանելու համար։
Ռոդրիգեսը կարծում է, որ Հանրապետությունը ընտրել է մի ուղի, որը կապահովի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և առաջին տիկին Սիլիա Ֆլորեսի վերադարձը, որոնք գերի են վերցվել և տեղափոխվել Միացյալ Նահանգներ։
Նշենք, որ երկու երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները 2019 թվականին։