Մենք ուզում ենք մեր եկեղեցին տեսնել հավատավոր մարդկանցով լեցուն, որոնց շահը մի կաթ մոմ ավել ծախելը չէ. կարգալույծ քահանան կրկնում է Փաշինյանի թեզերը

Թալինի կարգալույծ հռչակված հոգեւոր հովիվ՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը՝ Արամայիս Թախմազյանը, դեռ չի որոշել՝ կարգալուծությունից հետո կշարունակի՞ ինքնակոչ ծառայությունը, ինչպես Հովհաննավանքի կարգալույծ քահանան՝ Ստեփան Ասատրյանը: «Սպասելի էր այս որոշումը: Կմտածեմ, դեռ ժամանակ ունեմ մտածելու, իմ ընթացքով կգնամ հավանաբար: Մայր Աթոռը ինձ կարգալույծ չի արել, որոշ հոգեւորականներ են: Մայր Աթոռը շատ ավելի մեծ ու գեղեցիկ կառույց … Read more

«Եթե էթիկայի կանոնագրքով որեւէ կուսակցություն ձայներ պետք է հավաքի, ես միայն ողջունում եմ դա»․ Զարուհի Բաթոյանը՝ Փաշինյանի եւ իշխանության բառապաշարի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՔՊ ընդունած էթիկայի կանոնագրքին։  Իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառը բառապաշարը վերջին տարիներին քննադատվել է տարբեր գործիչների կողմից։ Օրերս «Միասնության թեւեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն իր ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարին՝ նշելով․ «Մի հատ տեսնենք, թե ՔՊ-ն ինչ բառապաշար է անընդհատ … Read more

«2018-ին եկավ մի դուրսպրծուկ, որը կամ տեղեկացված չէր որեւէ բանից կամ շատ լավ տեղյակ էր ու արեց այն, ինչի շուրջ կար պայմանավորվածություն». Մետաքսե Հակոբյան

«Այս փաստաթղթերի հրապարակումը եւս Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ տեղավորվող գործընթաց էր, սա բնական է, որ բանակցային ամբողջ փաթեթը չէր, այլ ինչ-որ հատվածներ, որոնք իրենց պատկերացմամբ՝ իբրեւ թե իրենց ասածների ապացույցն էր»,- Aravot.am-ին ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հրապարակած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերին։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ հրապարակված փաստաթղթերն ապացուցեցին Փաշինյանի պնդումները, … Read more

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գանգատն ընդդեմ Հայաստանի՝ ամրագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Ըստ գանգատում ներկայացված նկարագրական մասի՝ գործը վերաբերում է 1994-2014 թվականներին Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մերժմանը: Կազմակերպությունը 2014-ին նման տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել «Անվտանգ զինվոր՝ անվտանգ … Read more

Team Holding-ը հայտարարում է անվանական արժետոմսերի վաճառքի մասին

Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը եւ  Freedom broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը զանգը հնչեցրին․ այն երկու խոշոր ընկերությունների համագործակցության մասին է։ Նպատակը զարգացումն է, թե’ ընկերությունների, թե’ Հայաստանի տնտեսության։ Team Holding ընկերությունը, որը ներկայացնում է տնտեսության տարբեր ուղղությունները ներառող 10 ընկերություն, մեկնարկում է անվանական արժետոմսերի վաճառք։ Իսկ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է Freedom broker … Read more

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի ներքո

Դատարանն այսօր մեղմացրեց Բագրատ Սրբազանի գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի սահմանափակումները։ Բացի համատեղ բնակվող անձանցից, նա կկարողանա ընդունել նաեւ իր մերձավոր ազգականներից կոնկրետ անձանց։ Կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումն օրերս էր կայացվել։ Այդ առթիվ Սարգսյանն ասաց. «Անկեղծ ասեմ. Այդ որոշումից հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել։ Իհարկե, ուրախացել են իմ … Read more

Գյումրիում փնտրվում է հոգևորակա՞ն, որը չի հնչեցնի կաթողիկոսի անունը․ ԱԱԾ-ականները շրջում են եկեղեցիներով

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ տեղեկություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում, որ ԱԱԾ-ականները այցելել են Գյումրու եկեղեցիներ։ Նա որպես հավաստում իր խոսքի՝ նաև լուսանկար էր տեղադրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից։ Նրանք նախ եղել են Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որի բակում է գտնվում Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, … Read more

Քննադատողներից որեւէ մեկը գիտի՞, թե արդյոք կուսակրոնության ուխտը խախտածը ոնց է ապաշխարել, թողություն ստացել է, թե՞ չի ստացել. Հրայր սարկավագ

«Շատ տեղերում արծարծվում է, որ եկեղեցում գործող կանոնը նշում է, թե քանի եպիսկոպոս կարող են անվստահություն հայտնել, բայց այդտեղ նրբություն կա, նախ պիտի եպիսկոպոսաց ժողով լինի, և այդ եպիսկոպոսները, որ ձայն են բարձրացնում, իրենք պետք է անբասիր լինեն, մաքուր լինեն։ Հիմա ինչքանո՞վ է ճիշտ իրենց արածը».- պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե երբեւէ կսպասե՞ր եպիսկոպոսներից, որ Վեհափառ … Read more

ՌԴ առաջատար բուհերն ու դրանց մասնաճյուղերը Հայաստանում 2 օր շարունակ կներկայացնեն ՌԴ կրթության ոլորտի հնարավորությունների ողջ բազմազանությունը

ՀՀ ԳԱԱ հարկի ներքո բացվել է «Ուսում Ռուսաստանում» խորագրով երկօրյա ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստան են ժամանել ՌԴ առաջատար բուհերի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բացել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը: Նրա խոսքով, ռուսաստանյան բուհերը, նաեւ Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի եւ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղերը ներկայացնում են միջազգային ծրագրեր, եւ հայաստանցի դիմորդները … Read more

«Այս այլասերումը սովորաբար հոգնեցում է, մարդիկ աստիճանաբար անցնում են պայքարի, զգուշացեք ձեր գործողություններից»․ Էլինար Վարդանյան

«Պաշտոնական տվյալներով՝ 2023-2024 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությունները եղել են 600-700-ի շրջանակներում։ 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվն արդեն կազմում էր 600։ Եվ այս միջնորդությունների 60 տոկոսն էլ բավարարվել են»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Նա նշեց, որ նաեւ քաղաքացիների ապօրինի գաղտնալսում է իրականացվում ԱԱԾ կողմից, հետո երբ … Read more