
Թուրքիան չի ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ամերիկյան F-35 կործանիչներ ստանալու համար։ Նման դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը:
«Թուրքիան դեռ չի կատարել այդ պայմանները»,-Fox News հեռուստաալիքը մեջբերում է Պետքարտուղարության՝ հուլիսի 22-ի նամակը ԱՄՆ-ի Կոնգրեսին։
Նրանում պարզաբանում է, որ ԱՄՆ-ի օրենսդրությունն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի Անկարան չի հրաժարվել ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգից կամ դրա հետ կապված սարքավորումներից, չի խոստացել կրկին դրանք չգնել և չի կատարել Կոնգրեսի կողմից սահմանված մյուս հավաստագրման պահանջները։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «ընդունում է Թուրքիայի ռազմավարական կարևորությունը», իսկ նրա վարչակազմը կոչ է անում Անկարային «լուծել չլուծված հարցերը»։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է, և մենք շարունակում ենք փոխգործակցել մեր կարևոր ու բազմակողմանի հարաբերությունների բոլոր ասպեկտներով», – նշել է հեռուստաալիքի զրուցակիցը։
Հուլիսի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի հետ փոխգործակցում է ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների հետ կապված հարցերի լուծումը գտնելու համար։
«Մեր ռազմական ու քաղաքական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ դրական հունով են զարգանում, և մենք լուծումներ ենք փնտրում փոխըմբռնման ու համագործակցության ուղիով», – Daily Sabah-ը մեջբերում է նախարարի խոսքը՝ թուրք խորհրդարանականների հարցերին նրա գրավոր պատասխաններում։