Հանրային քննադատությունից հետո Marriott-ը չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրը

«Marriott International» հյուրանոցային ցանցն իր «Marriott Bonvoy» հարթակից հեռացրել է լայն արձագանք ստացած վիճահարույց զբոսաշրջային փաթեթը, որը նախատեսում էր 14-ժամյա տուր դեպի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ։ Տուրին մասնակցող հաճախորդներին առաջարկվում էր նաև հավատարմության միավորներ (points) հավաքել։ Առաջարկն արժանացել էր հայկական կազմակերպությունների և հանրության խիստ քննադատությանը։ Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) … Read more

ANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլար արժողությամբ ավիաշարժիչների վաճառքը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) միացել է ամերիկացի երկկուսակցական կոնգրեսականների և հունական կազմակերպությունների նախաձեռնությանը, որի նպատակն է արգելափակել Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը։ Կոնգրեսում արդեն ձեռնարկվել են համապատասխան օրենսդրական քայլեր, ինչպես նաև կոչ է արվում կանխել Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին։

ANCA-ն Թրամփին կոչ է արել չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։ ANCA-ն արձագանքել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածության աջակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ «Ներքին աջակցությունը կորցնելով, ընտրական կանոնները մանիպուլացնելով և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու հոգևոր ընդդիմախոսներին հետապնդելով՝ Փաշինյանը աջակցություն է փնտրում արտերկրում», … Read more

ԱՄՆ Հայ դատը Թրամփի վարչակազմին կոչ է անում ապահովել բոլոր հայ գերիների վերդարձը

«Ապառաժ». Այսօրվա գերիների փոխանակումը ցույց է տալիս Ադրբեջանի կողմից պատանդների դիվանագիտության շարունակական կիրառումը՝ Հայաստանից քաղաքական զիջումներ կորզելու համար։ Այս մասին գրում է ԱՄՆ Հայ դատը։ Առնվազն 19 հայ գերի է մնում Ադրբեջանում, որտեղ նրանք շարունակում են բախվել խոշտանգումների և բռնության, զրկվել են իրենց հիմնարար իրավունքներից և ենթարկվել կեղծ դատավարությունների։ Ադրբեջանին չպետք է տրամադրվի քողարկում կամ … Read more