Իլհա՛մ, դուք հիասքանչ եք. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին

Դոնալդ Թրամփն Իլհամ Ալիևին հուշագիր է հղել 2025 թվականի օգոստոսի 8-ի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին՝ «Իլհա՛մ, դուք հիասքանչ եք» գրառումով։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ և չպետք է խոչընդոտի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին … Read more

907-րդ Բանաձևը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական քաղաքական ակտիվը ԱՄՆ հետ հարաբերություններում. Էդուարդ Աբրահամյան

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը լրջորեն մոբիլիզացրել է իր ողջ կարողությունները. Պետական, լոբբիստական, սփյուռք, օլիգարխատ, երրորդ երկրների հետ դիվանագիտական խողովակներ` ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992-ին ընդունված Ազատության Աջակցության Ակտի 907-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում օրենքով չեղարկելու ուղղությամբ։ Նման մասշտաբային մոբիլիզացիա եղել է մեկ էլ 2020-ին։ Այս անգամ, սակայն, Ադրբեջանի «խաղաղության գործընթացը» … Read more