ՌԴ երկու հեռուստաալիք իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. ՀՌՀ

Այսօր՝ հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց ստորևներկայացված հայտարարությունը.  «2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», … Read more