Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

Ամենայն հավանականությամբ շուտով մենք ականատես կլինենք Հայ եկեղեցու դեմ Ն. Փաշինյանի ու նրա խմբակի ձեռնարկած արշավի հերթական ակտիվացմանը նորահնար պատրվակով՝ կալվածային սեփականության իրավունքի «չարաշահման» ու հարակից ամբաստանությունների շուրջ «կարված» գործերի քննության: Չէ՞ որ մոտենում է Ավստրիայի Սանկտ Փյոթեն քաղաքում տեղի ունենալիք Եպիսկոպոսական ժողովի ժամկետը՝ փետրվարի 16-19-ը: Կայանալու եւ հեզասահ ընթանալու դեպքում, Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով … Read more

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Մեր քաղաքականների նման մենք էլ այս անգամ մեզ դնենք այսպես կոչված «շլանգի» տեղ եւ մոռանալով Իրանի շուրջ ծայրահեղ սրված իրավիճակը` անվրդով տեսքով մեր ներքաղաքական ներկա պահի գործընթացներին հայացք նետենք: Բայց չէ` գոնե նշենք, որ նույնիսկ մեր երկրի ներսում կատարվողը կախված է լինելու մոտակա օրերի իրանյան զարգացումներից, այն բանից, թե կհարվածե՞ն Իրանին, թե՞ այնուամենայնիվ` Իրանն ու … Read more

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

Հունվարի 27-ին Բեռլինում Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը, Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը ելույթ են ունեցել «Շրջադարձային ժամանակ Հարավային Կովկասում. Պատմական խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Գերմանիայի դերը եւ Եվրոպա- Արեւելք նոր կապը» խորագրով քննարկմանը: Առաջին անգամ է նման վերնագրով ՀՀ-ի եւ Ադրբեջանի դեսպանի … Read more

Իրանի շուրջ լարվածություն – Ազգ

Տարածաշրջանային եւ միջազգային արձագանքները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի «Axios»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «շարունակաբար փոփոխվում է», քանի որ տարածաշրջան է ուղարկվել «մեծ ռազմածովային ուժ»: Միաժամանակ նա ընդգծել է, որ իր համոզմամբ Թեհրանը իրականում շահագրգռված է համաձայնության հասնելու մեջ: Թրամփի խոսքով՝ «նրանք ցանկանում են համաձայնության գալ: Դա ինձ հայտնի է: Բազմիցս կապ են … Read more

Ադրբեջանը բանտ է լրագրողների համար

Հունվարի 26-ին «Միջազգային համաներում» կազմակերպությունն ահազանգում էր կեղծ մեղադրանքներով ձերբակալված «Մեյդան» հեռուստաընկերության 12 ադրբեջանցի լրագրողներից առնվազն 3-ին անհապաղ բուժօգնությունից զրկելու մասին, պահանջում անհապաղ ազատ արձակել լրագրողներին: Հունվարի 28-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ժամը 10-18-ը Բեռլինում բողոքի հանրահավաք, ելույթներ, մամուլի ասուլիս էր հրավիրել Ալեքսանդրպլացում:   Բեռլինի, Փարիզի եւ Բեռնի կենտրոնում ինտերակտիվ միջոցներով՝ ադրբեջանական բանտախցերը կրկնօրինակելով ներկայացվում էին … Read more

Իրանի անկայունության հնարավոր հետեւանքները վտանգավոր են Հայաստանի համար

Վերջին շաբաթներին լարված քննարկումներ էին տեղի ունենում` կապված Իրանում կատարվող իրադարձությունների հետ: Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվեցին Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությունների զանազան տարբերակներ, որոնց թվում նույնիսկ հարվածներ հասցնելն էր ռազմական որոշակի հաստատությունների կամ ռազմավարական կարեւոր տեղանքների վրա: Սակայն, Թրամփի վարչակազմը վերջնական որոշում չընդունեց եւ կարծես նախընտրեց սպասել եւ տեսնել, թե ցուցարարները իրենք ինչ … Read more

Ինչո՞ւ է Միացյալ Նահանգներն այդքան շահագրգռված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկմամբ

Չինաստանյան հայացք «Ինֆոբռիքս» կայքում Վերնագրում նշված հարցադրմամբ ամսույս 28-ին ծավալուն վերլուծական հոդված է հրապարակվել ԲՌԻՔՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների «Ինֆոբռիքս» համատեղ կայքի չինաստանյան տարբերակում (infoBRICS Китай): Մենք վերնագրում միայն չակերտներն ավելացրինք: Վաշինգտոնը շտապում է իրականացնել «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» ծրագիրը՝ ընդամենը 32 կիլոմետր երկարությամբ փոքրիկ միջանցքը: Արձանագրելով սա, հոդվածագիրն ի դեպ նկատում … Read more

Գույժ. Կյանքից հեռացավ ԹՄՄ երկարամյա ղեկավարներից Մարո Պետրոսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Թեքեյան մշակութային միության երկարամյա ղեկավարներից Մարիամ (Մարո) Պետրոսյանը, Հյուստոնում (ԱՄՆ, Տեքսասի նահանգ) գտնվող իր բնակարանում, 84 տարեկան հասակում, շրջապատված իր ամուսնու՝ Սերոբ Պետրոսյանով, զավակներով ու թոռներով, կատարյալ խաղաղության մեջ: Ծնվել էր Բեյրութում, ավարտել տեղի ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան վարժարանը, ստացել բարձրագույն կրթութուն, աշխատել ՄԱԿ-ի եւ … Read more

Լուրերի ծրագրի, պաշտոնյաների պարգեւավճարների ու մյուս բոլորի պետական աշխատավարձերի մասին

Հանրային հեռուստատեսության լուրերի ծրագիրը նայելն արդեն շատ դժվար է:  Գործի բերումով այն միշտ պարտադիր դիտողիս համար՝ գրեթե անհնար, երբեմն նյարդային ցնցումների պատճառ (ստեղծագործական կազմին դրա համար առանձնապես չենք մեղադրում ու նաեւ չենք նախանձում` հասկանալով…): Նախ, հնարավոր չէ չնկատել, որ այդ ծրագիրը հիմնականում դարձել է, ասես, վարչապետի ու ՔՊ-ի խոսափողը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեկը կարող … Read more