«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում – Ազգ

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան եւ անցկացվող Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվա շրջանակում: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 50 ցուցանմուշ Ղրիմի ազգագրական թանգարանի հավաքածուից, որոնք բնութագրում են հայ ժողովրդի նյութական ու հոգեւոր մշակույթը: Ներկայացված են Ղրիմի կրոնական կառույցների … Read more

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին եւ մաղթելով ստեղծագործական նոր նվաճումներ՝ հրատարակում ենք արվեստաբաններ Մարգարիտա Ռուխկյանի եւ Սիրանույշ Գալստյանի հոդվածներն Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին: Հայ երաժշտական արվեստը համալրվել է բարոյական հզոր ուժ ունեցող ստեղծագործությամբ` մեծ օպերայով, որը գրել է հայտնի … Read more

Արարատ

Խորախոհ տրտում քո հայացքի մեջ, Տեսնում եմ սրտիդ թախիծը անհուն, Գլուխդ պահած սպիտակ ձյունի մեջ, Տեսնում եմ թափած արցունքդ թաքուն: Ազատ երկրից մեծ ու լայնարձակ, Երեւում ես մեզ, որպես հուշարձան, Կծագի քեզ էլ պայռած արեգակ, Այդպես է ասում` սրտումս մի բայն: 30.VII.51 թ. ԼԻԴԱ ԱՆՏՈՆՅԱՆ The post Արարատ appeared first on Ազգ.