Երկրաշարժ՝ Վարդենիսից հյուսիս-արևելք (PAN.am)

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցն արձանագրել է 3․8 մագնիտուդով երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ։ Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 46․02⁰ աշխարհագրական կոորդինատներով:

Leave a Comment