Միրզոյան․ Շուտով ադրբեջանական ընկերությունները հայկական ապրանքներ կգնեն (PAN.am)

Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ: Նա այդպես է պատասխանել այն հարցին, որ ՀՀ և Ադրբեջանի առևտուրը կարծես միակողմանի է՝ միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։ «Արդեն Հայաստանը Ադրբեջանին կվաճառի ապրանք։ Դարձա՞վ երկկողմ. հիմա կլինի և առք, … Read more

Փաշինյանն ու Ալիևն անդրադարձել են խաղաղությանը, սահմանազատմանն ու TRIPP-ին (PAN.am)

Բիշքեկում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացքը, սահմանազատման հետագա աշխատանքները և TRIPP-ի կյանքի կոչման հաջորդ քայլերը։ Կարևորվել են նաև առևտրային, տնտեսական ու էներգետիկ փոխգործակցության ընդլայնումը, ներառյալ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և Ադրբեջանի տարածքով … Read more

ԱԳՆ ղեկավար կազմն այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ (PAN.am)

ԱԳՆ ղեկավար կազմն ու արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ։ Տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպված շրջայցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման ու վերազինման նպատակով կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ այն պատրաստ է շահագործման։ Հայկական կողմը վերակառուցել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը՝ … Read more

Փաշինյանը Բիշքեկում է․ Ինչ են քննարկելու Պուտինի հետ (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ Բիշքեկում մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Այցի ընթացքում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ ՀՀ վարչապետն ու Պուտինն անդրադառնալու են Հայաստանում ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու … Read more

Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, Քոչարյանին ձերբակալման նոր որոշում են հանձնել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, հայտնում է Factor TV-ն` Հակակոռուպցիոն կոմիտեին հղումով։ Օգոստոսի 25-ին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները նույն քրեական վարույթի շրջանակում գտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել և տեղափոխվել է քննչական մարմին, մինչդեռ Սերժ Սարգսյանը հրավիրվել է այնտեղ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է միջնորդություն … Read more

ՌԴ ԱԳՆ. ՀՀ-ն ԵՄ անդամակցության հարցով չի խորհրդակցում ԵԱՏՄ գործընկերների հետ (PAN.am)

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման հարցով ԵԱՏՄ դաշնակիցների հետ խորհրդակցություններ չի անցկացնում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Էական ռիսկեր ենք տեսնում՝ կապված Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի՝ օրենսդրորեն ամրագրված նախապատրաստության հետ, որը, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», — ասել է … Read more

Սիմոնյան. ՀՀ-ն չի սահմանափակի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի դեպքում ՀՀ մեկնել ցանկացող ռուսաստանցիների մուտքը չեն սահմանափակի։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանից հետաքրքրվել են` պատրա՞ստ է արդյոք Հայաստանն ընդունել այն ռուսաստանցիներին, որոնք ձգտում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։ «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա … Read more

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի հետ ՀԱՊԿ գծով ռազմական փոխգործակցությունը դադարեցված է (PAN.am)

ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցություն չի իրականացվում, սակայն Երևանի հետ ոլորտային համագործակցությունը պահպանվել է երկկողմ հիմքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ներկա պահին ՀԱՊԿ գծով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում փոխգործակցություն չի իրականացվում»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ում ռազմատեխնիկական մատակարարումների … Read more

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են. Խուզարկվում են ընտանիքի հետ փոխկապակցված բիզնեսները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդի Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են,  իրավապահները շարունակում են խուզարկությունները Քոչարյանների տներում։ Խուզարկություն է իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ Նախկին նախագահին վերաբերող վարույթով վեց ձերբակալված կա: Քննությամբ տվյալներ են ստացվել պետական գույքերի ձեռքբերման, ենթադրյալ կաշառքի և խոշոր դրամական փոխանցումների վերաբերյալ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում … Read more

Կրեմլից ասում են՝ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում (PAN.am)

Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպությանն անդամակցելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացներ կազմակերպությունից։ «Դժվարանում եմ ընկալել, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր … Read more