Բալթյան երկրները դուրս են գալիս հակահետևակային ականների արգելման մասին կոնվենցիայից

Լիտվան, Լատվիան և Էստոնիան ՄԱԿ-ի անդամ երկրներին տեղեկացրել են հակահետևակային ականների օգտագործումն արգելող՝ Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություններ են տարածել այդ երկրների արտաքին գործերի նախարարությունները։ Լատվիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ երեք երկրների համատեղ հայտը ներկայացվել է հունիսի 27-ին։ Նշվում է, որ նշված կոնվենցիայի կանոնադրության համաձայն՝ երկրների մասնակցությունն այդ … Read more