ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ … Read more