Մարկո Ռուբիոն և Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցառումները

Միացյալ Նահանգների և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Պետքարտուղարության տվյալով՝ Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։ Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին: «Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը Հայաստանի … Read more

ԱՄՆ ներգաղթի ծառայողները կիսամերկ տղամարդուն քարշ են տվել ձյան մեջ

Մինեսոտայի մի բնակիչ երկուշաբթի Reuters-ին ասել է, որ վախ, ամոթ և հուսահատություն է զգացել այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) զինված աշխատակիցները կոտրել են իր տան դուռը, ձեռնաշղթաներ հագցրել և անդրավարտիքով ու Crocs կոշիկներով քարշ տվել ձյան մեջ։  Հիսունվեցամյա Չոնգ Լի Տհաոյին, որը ծնունդով Լաոսից է, սակայն ունի ԱՄՆ քաղաքացիություն, ծառայության … Read more

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում

 Քաղաքականություն 20 Հունվար, 2026 11:33 Երեկ հաստատվեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը փոխատեղումներ է նախատեսել Ներքին գործերի նախարարությունում։ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ և վարչապետի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ — ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ նշանակվել է փրկարար ծառայության պետ — … Read more

Դանիան կպատերազմի ԱՄՆ-ի դեմ, եթե Թրամփը փորձի գրավել Գրենլանդիան

Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան կպատերազմի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս  փորձի գրավել Գրենլանդիան։ CNN-ի լրագրողը հարցրել է Յարլովին, թե որքանով է Դանիան պատրաստ դիմադրել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գրավելու փորձերին։ «Մենք, իհարկե, կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկացի զինվորները ներխուժեն, պատերազմ կլինի»,- CNN-ին ասել է Յարլովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Նրա խոսքով՝  … Read more

NewsArm.live | Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում

 Քաղաքականություն 20 Հունվար, 2026 11:27 Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16–19-ը։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ … Read more

Մեր հաստատուն սերն ենք հայտնում Գարեգին Բ կաթողիկոսին․ Երուսաղեմի հայոց պատրիարք

Աղոթենք բոլորս, որ գալիքը չվարակվի անցյալի մեղքերով, անցյալի խարխափումներով, որ արմատախիլ լինեն բոլոր տեսակի չարիքների արմատները, որոնք թունավորում են մարդկանց հոգիներն ու միջազգային հարաբերությունները․ ասված է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Սուրբ Ծննդյան առթիվ հղած ուղերձում, որը հրապարակվել է այսօր։ «Մեր օրերում չարիքներն են ազգամիջյան ատելությունները, անարդարությունները, ազգայնական եսամոլությունը, ցեղապաշտական խտրականությունը, անսանձ սպառազինություններն ու … Read more

Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան, և որ դանիացի պաշտոնյաները նույնիսկ չեն այցելում կղզի։ «Մենք պետք է ստանանք այն ( Գրենլանդիան – խմբ.)։ Դանիան չի կարող պաշտպանել (կղզին – խմբ.)։ Ես ճանաչում եմ առաջնորդներին, նրանք շատ լավ մարդիկ են, բայց նրանք նույնիսկ այնտեղ չեն գնում», – Թրամփի խոսքերն է … Read more

Մենք կարող ենք շատ լավ բաներ ձեռնարկել Իրանի հարցում, բայց ես չեմ հասկանում Գրենլանդիայի հարցով ինչ եք անում. Թրամփը հրապարակել է իրեն ուղղված Մակրոնի նամակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական էջում հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իրեն ուղղված նամակը, որում մասնավորապես ասված է. «Իմ ընկեր, մենք լիովին համակարծիք ենք Սիրիայի հարցում: Մենք կարող ենք շատ լավ բաներ անել Իրանի հարցում: Ես չեմ հասկանում Գրենլանդիայի հարցով ինչ եք անում: Արի փորձենք ավելի մեծ գործեր անել. 1) Ես կարող եմ Փարիզում G7 … Read more

Թրամփը սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինու և շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել․ հաղորդում է Bloomberg-ը։ Ամերիկացի նախագահն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան տեղեկացրել են, որ Մակրոնը կարող է մերժել Գազայի «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը։ «Դե, ոչ ոքի պետք չէ նա, քանի որ նա շուտով … Read more

Թրամփը նշել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է երաշխավորել համաշխարհային խաղաղությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը միակ տերությունն է, որը կարող է երաշխավորել խաղաղություն ամենուր։ «Մենք աշխարհի միակ ուժն ենք, որը կարող է երաշխավորել համաշխարհային խաղաղությունը», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի էջում։ Թրամփը հավելել է, որ արտաքին քաղաքականության իր՝ «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցումը բավականին պարզ է իրականացման համար և … Read more