Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիան, և որ դանիացի պաշտոնյաները նույնիսկ չեն այցելում կղզի։

«Մենք պետք է ստանանք այն ( Գրենլանդիան – խմբ.)։ Դանիան չի կարող պաշտպանել (կղզին – խմբ.)։ Ես ճանաչում եմ առաջնորդներին, նրանք շատ լավ մարդիկ են, բայց նրանք նույնիսկ այնտեղ չեն գնում», – Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի ձեռքբերման հարցը կքննարկի Դավոսի ֆորումում։

Leave a Comment