ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործարկում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

8 հունվարի 2026 – 16:45 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։ Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հղումով: «Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին՝ ըստ նշանակման։ Որևէ փոփոխության … Read more

Ասատրյանը հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած բնակարանը, թե ոչ

8 հունվարի 2026 – 16:38 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանն ասել է, որ հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած ծառայողական բնակարանը, թե ոչ, հայտնում է Aysor.am-ը: Նա ասել է, որ հունվարի 15-ին զանգահարեն։ «Հիմա զբաղված եմ»,- նշել է նա։ Դիտարկմանը՝ հույս կա, որ հեռախոսազանգին կպատասխանի՝ … Read more

Սամվել Կարապետյանը աջակցություն է տրամադրել սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցի ընտանիքներին

«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում ասել է … Read more

Սամվել Շահրամանյանը պնդում է՝ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության և գիտության նախարարությունը զրպարտել են իրեն

Արցախի վերջին նախագահն այսօր դատարանում մեկ անգամ ևս պնդել է՝ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության և գիտության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Արցախի լուծարումը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ Դասագրքի այս մասի հեղինակ Նժդեհ Հովսեփյանն, իր հերթին, հակառակն է ներկայացրել, հիշեցրել, որ իր աղբյուրը եղել է Արցախի … Read more

Վարչապետն պարզաբանել է, թե ինչու էին Վարդանյանն ու Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ»

8 հունվարի 2026 – 16:31 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու էր Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ ներդնում հայրենիքում, և բարերարների համար ծափահարություններ էր պահանջում, իսկ հիմա՝ ոչ։ Նա նշել է, որ այդ … Read more

Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը. Թուրքիայի ՊՆ

Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը՝ հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:   Նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության հիման վրա: Նրա խոսքով՝ Սիրիայի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, և երկրում ուշադիր հետևում են իրադարձությունների … Read more

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։ «Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հետևյալ հղումով՝ USTravelDocs.com։ Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ … Read more

Անտերության մատնված մայթերն ու բակերը չեն մաքրվել սառույցից ու նոր տեղումների պարագայում անանցանելի ու վտանգավոր է դառնալու տեղաշարժվելը. Գևորգ Ստեփանյան

Սիրելի՛ Երևանցիներ սպասվում է հերթական ձյան տեղումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Անտերության մատնված մայթերն ու բակերը չեն մաքրվել սառույցից ու նոր տեղումների պարագայում անանցանելի ու վտանգավոր է դառնալու տեղաշարժվելը։ Տարբեր բժշկական հաստատություններում այս պահին գտնվում են մեր քաղաքացիները՝ տարբեր մարմնական կոտրվածքներով։ Ասե՛ք, անե՛նք … Read more

Ուկրաինայում Արևմուտքի երկրների զինված ուժերը կդիտարկվեն որպես օրինական թիրախներ. Զախարովա

Մոսկվան Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումն ինտերվենցիա կհամարի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «կամեցողների կոալիցիայի» համապատասխան որոշումը: Նրա խոսքով՝ նման գործողությունները ՌԴ-ում կընկալվեն որպես անվտանգության սպառնալիք, իսկ Ուկրաինայում Արևմուտքի երկրների ստորաբաժանումներն ու ռազմական օբյեկտները կդիտարկվեն որպես օրինական ռազմական թիրախներ: Ավելի վաղ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինա ուղարկել … Read more

Վրաստանը տարանցման վճար կգանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների երկրորդ մատակարարման համար

«Мега Трейд» ընկերության տնօրեն Կարեն Այրիյանը հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների երկրորդ մատակարարման ընթացքում Վրաստանը կգանձի տարանցման վճար։ Այս անգամ ներմուծվելու է ոչ միայն Premium դասի, այլև Regular բենզին։ Այրիյանի խոսքով՝ սահմանված վճարը էական ազդեցություն չի ունենա վառելիքի վերջնական գնի վրա, քանի որ գները առավելապես կախված են փոխարժեքների տատանումներից և համաշխարհային շուկայի իրավիճակից։ Մատակարարումների … Read more