Ասատրյանը հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած բնակարանը, թե ոչ

Ասատրյանը հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած բնակարանը, թե ոչ

8 հունվարի 2026 – 16:38 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանն ասել է, որ հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած ծառայողական բնակարանը, թե ոչ, հայտնում է Aysor.am-ը:

Նա ասել է, որ հունվարի 15-ին զանգահարեն։

«Հիմա զբաղված եմ»,- նշել է նա։

Դիտարկմանը՝ հույս կա, որ հեռախոսազանգին կպատասխանի՝ Ստեփան Ասատրյանն արձագանքել է. «Աստված առաջ»։

Մայր Աթոռից կարգալույծ քահանային ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես չի հանձնում Հովհաննավանքի բանալիներն ու շարունակում է այնտեղպատարագներ մատուցել:

2025-ի հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։

Ժամանակին նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։

Leave a Comment