Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը. Թուրքիայի ՊՆ


Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ գործողությունն ամբողջությամբ իրականացնում է սիրիական բանակը՝ հայտարարել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:


 


Նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ երկրի միասնության և տարածքային ամբողջականության հիման վրա: Նրա խոսքով՝ Սիրիայի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, և երկրում ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացմանը:


 


Պաշտոնյան հավելել է, որ Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, եթե Սիրիայի իշխանությունները դիմեն նման խնդրանքով:

Դիտումների քանակ4

Leave a Comment