«Թրամփի կամուրջ» նախագծի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ բացասական է․ Անատոլի Մատվիյչուկ

Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակի մասին, ինչպես նաև այն, թե ինչպես այս նախագիծը կարող է ընկալվել Ռուսաստանի կողմից ««Թրամփի կամուրջ» նախագծի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը միանշանակ բացասական է։ Փաշինյանը երկու … Read more

48 ժամ դիվանագիտական սուր պայքար․ Պարսից ծոցը փրկեց Իրանին ամերիկյան հարվածից

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Օմանի հետ միասին, երկու օր ակտիվ դիվանագիտական ​​ջանքեր էր գործադրում Վաշինգտոնի հետ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխեց իր որոշումը Իրանին հարվածելու վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Պարսից ծոցի աղբյուրներին։ Արևմտյան լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը փորձում էին համոզել Թրամփին չհարվածել Իրանին։ Հինգշաբթի օրը … Read more

TRIPP-ն արտաքին քաղաքականության շատ տեսանելի և շատ կարևոր հաջողություն է. վարչապետ

TRIPP-ն արտաքին քաղաքականության շատ տեսանելի և շատ կարևոր հաջողություն է, որովհետև Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանն էականորեն բարձրացնում է, ընդգծել է վարչապետը:   Անդրադառնալով ծրագրի իրագործման դեպքում Իրանի և Ռուսաստանի շահերը հաշվի առնելու հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից»:   … Read more

Ելիսեյան պալատը բացատրել է Մակրոնի աչքի կարմրության պատճառը • Tribune.am

Ֆրանսիայի նախագահի՝ Էմանուել Մակրոնի աչքի կարմրությունը կապված է եղել աչքի փոքրիկ արյունատար անոթի պայթմամբ, հաղորդում է Le Parisien-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Դա պարզապես աչքի մեջ գտնվող փոքր արյունատար անոթի պայթում էր, որը արյունահոսում էր։ Այն լիովին անվնաս է», – հայտարարել է նախագահի գրասենյակը։ Հինգշաբթի օրը Մակրոնը զինված ուժերին դիմեց «արյունոտ աչքով»՝ շփոթություն առաջացնելով ֆրանսիացիների … Read more

Ինքնագերագնահատում, ինքնապարգևատրում, ինքնարդարացում. Սոցիալական արդարությո՞ւն, թե՞ բյուջեի հաշվին ապահովագրված իշխանություն

Սոցիալական արդարության պետությունը չի սկսվում հռչակագրերից կամ կարգախոսներից, այլ այն մոտեցումներց, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում հանրային ռեսուրսին և ում է առաջին հերթին տեսնում այդ ռեսուրսի շահառու։ Երբ իշխանությունը սկսում է իրեն պարգևատրել՝ միաժամանակ դա հիմնավորելով սեփական խոցելիությամբ, սոցիալական արդարությունը դադարում է արժեք լինելուց։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետական պաշտոնյաներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ … Read more

Ի՞նչ գործընթացի արդյունքում է տեղի ունեցել գերիների վերադարձը

Ձեռքի դաջվածքն այրելով հեռացրել, առաջին բժշկական օգնությունից զրկել, հաշմանդամության են հասցրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնք տարիներ շարունակ կտտանքների ենթարկվելուց հետո վերադարձան հայրենիք։ Նույն օրը հայկական կողմն արտահանձնել է սիրիայի երկու ահաբեկչի, որոնք Հայաստանում դատապարտվել էին ցմահ ազատազրկման․ իշխանությունը պնդում է, որ այս երկու գործընթացները կապ չունեն միմյանց հետ, սակայն մի շարք մասնագետներ նկատում են … Read more

Բյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի

Փաշինյանը հույժ գաղտնի հրամանով 3.5 մլրդ դրամ պարգևավճար է տվել 16 պետական կառույցների աշխատողներին՝ նախարարներին, պատգամավորներին, փոխնախարարներին, վարչության պետերին և այլն։ Սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ Փաշինյանը ասում էր՝ ինչ են անելու մեր թոշակառուները 11 հազար դրամը։ Թեմային անդրադարձել է Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Օրինակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստացել է 7 … Read more

Թրամփը խոստացել է չհարձակվել Թեհրանի վրա. Պակիստանում Իրանի դեսպան – Tsayg

Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանի  վրա հարձակվելու ծրագրեր չունի և խնդրել է Իրանին նույնպես զսպվածություն ցուցաբերել: Այս մասին հաղորդել է Dawn-ը։ Դիվանագետի խոսքով՝ Թրամփի դիրքորոշման մասին տեղեկատվությունը ստացվել է հունվարի 15-ին։ Նա նաև նշել է, որ Թրամփը հայտարարել է Իրանում ցուցարարների սպանությունների դադարեցման մասին … Read more

101 մլն դրամ պարգևավճար՝ Առողջապահության նախարարության աշխատակիցներին

Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբերին ստացել են պարգևավճարներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 101,007,130.00 ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են առողջապահության նախարարությունից: Թե որքա՞ն է կազմել նախարարի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, ԱՆ-ից մերժել են տրամադրել՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1֊ին մասի 1֊ին և … Read more