Թրամփը խոստացել է չհարձակվել Թեհրանի վրա. Պակիստանում Իրանի դեսպան – Tsayg

Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին վստահեցրել է, որ Իրանի  վրա հարձակվելու ծրագրեր չունի և խնդրել է Իրանին նույնպես զսպվածություն ցուցաբերել:

Այս մասին հաղորդել է Dawn-ը։

Դիվանագետի խոսքով՝ Թրամփի դիրքորոշման մասին տեղեկատվությունը ստացվել է հունվարի 15-ին։ Նա նաև նշել է, որ Թրամփը հայտարարել է Իրանում ցուցարարների սպանությունների դադարեցման մասին և սպասողական մոտեցում է ընդունել հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ։

Մողադամի կարծիքով ամերիկյան և արևմտյան լրատվամիջոցներում բողոքի ցույցերի լուսաբանումը հրահրել է բռնություն, և որ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները միջամտություն են Իրանի ներքին գործերին։

Դեսպանը նշել է, որ ներկայում բողոքի ցույցեր չկան՝ չնայած Իսրայելի և Միացյալ Նահանգների սպառնալիքներին: Ագրեսիայի դեպքում Իրանը պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին։

Leave a Comment