Ես չեմ կարող ասել, որ Փաշինյանը գործակալ է, մինչև չտեսնեմ ապացույցներ, բայց որ նա ամբողջը փչացրեց, դա միանշանակ է․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ 3-րդ նախագահի ճեպազրույցը՝ կետերով․ Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան (TRIPP-ը) անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխավոր, խաչմերուկ, բայց, ինչպես հայտնի է, իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը … Read more

ՄԻՊ․ Ընտրությունների նախաշեմին խտրական և ատելության խոսքն անընդունելի է

3 փետրվարի 2026 – 18:06 AMT PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ՀՀ-ում հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Նա հավելել է, որ ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում՝ նշելով, … Read more

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, և այդ համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար: Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի և … Read more

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով գտնվում էր տնային կալանքի տակ, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։ «Կովիդով և թոքաբորբով պայմանավորված շարունակական բուժում է ընդունում, դրանով է պայմանավորված բուժհաստատություն տեղափոխվելը։ Գնում, բուժում ստանում, հետ է գալիս, կախված բժշկական ցուցումներից։ Շարունակական, այո, բուժումների կուրս է ընդունում։ Հիմա … Read more

Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները

Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները: Տեղական իշխանության տվյալով՝ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել: Կան վիրավորներ: Մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասնում է -20-ի։ Բացի դրանից՝ ռուսական զորքերը հարվածել են Խարկովին: Կան վիրավորներ, նշվում է, որ թիրախում է եղել գլխավորապես էներգետիկ համակարգը: … Read more

Սիմոնյան․ TRIPP-ի շրջանակում ՌԴ մասնակցությունը մի քիչ աբսուրդային եմ համարում

3 փետրվարի 2026 – 17:48 AMT PanARMENIAN.Net – ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով TRIPP-ին ՌԴ-ի հավանական մասնակցության մասին, ասել է, որ դա «մի քիչ աբսուրդային է համարում»՝ հավելելով, որ դա «կնշանակի՝ ամեն ինչ անել, որ TRIPP-ը չաշխատի»: Սիմոնյանն այդպես է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է արդյոք փետրվարի 5-ին՝ ՌԴ պաշտոնական այցի շրջանակում, քննարկվի Ռուսաստանի … Read more

27 կգ փողը բանկից էդ խեղճ կինը քարշ տալով հանել էր և ոստիկան էր ման գալի՞ս, լու՞րջ. փաստաբան

The post 27 կգ փողը բանկից էդ խեղճ կինը քարշ տալով հանել էր և ոստիկան էր ման գալի՞ս, լու՞րջ. փաստաբան appeared first on Tribune.am.

Եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, ՀՀ ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի․ Նարեկ Կարապետյան

  «Պարոն Կարապետյան, դուք ինչպե՞ս եք գտնում, Սփյուռքին արժե՞ր ներգրավել ձեր ծրագրերի համար, որովհետև ունենք կայացած մարդիկ, որոնք կարող են մեր տնտեսությունը զարգացնել»,- նման հարցադրումով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դիմեց քաղաքացիներից մեկը։ Ի պատասխան Կարապետյանը նշեց․ «Պատկերացրեք մի ազգ, որ 60%-ին չի ներգրավում պրոցեսների մեջ: Հայ ժողովուրդը 7-8 միլիոն է տարբեր տվյալներով, բայց … Read more

Աշոտյան․ Արևմտյան կառույցները կորցրել են մեզ որևէ հարցում դասեր տալու բարոյական իրավունքը

3 փետրվարի 2026 – 17:36 AMT PanARMENIAN.Net – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արշակ սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգմանը, այդ փաստը որակել է որպես զարհուրելի: «Արևմտյան կառույցները կորցրել են բարոյական իրավունքն այլևս մեզ որևէ հարցում դասեր տալու»,– ասել է Աշոտյանը։ժ, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա նշել է, որ ընտրություններն օրացուցային քաղաքական … Read more

Հայրեն​իքը կործանվում է. համայն հայությունը պետք է օգնության հասնի. Հարութ Սասունյան

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների … Read more