Եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, ՀՀ ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի․ Նարեկ Կարապետյան

 

«Պարոն Կարապետյան, դուք ինչպե՞ս եք գտնում, Սփյուռքին արժե՞ր ներգրավել ձեր ծրագրերի համար, որովհետև ունենք կայացած մարդիկ, որոնք կարող են մեր տնտեսությունը զարգացնել»,- նման հարցադրումով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դիմեց քաղաքացիներից մեկը։

Ի պատասխան Կարապետյանը նշեց․ «Պատկերացրեք մի ազգ, որ 60%-ին չի ներգրավում պրոցեսների մեջ: Հայ ժողովուրդը 7-8 միլիոն է տարբեր տվյալներով, բայց Հայաստանում ապրում է 3 միլիոն: Այսօր սփյուռքը ինչքանո՞վ է ներգրավված Հայաստանի պրոցեսների մեջ: Օրինակ՝ մենք գիտենք, որ Անգլիայում կա Լորդ Արա Դարզին, ամենահայտնի լորդերից, ով Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է։ Մեր օրենքներով ինքն իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանալ․ սա ի՞նչ է նշանակում, որ մենք սփյուռքի լավագույն համալսարանները սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավել Հայաստանի համար, որ ծառայեն իրենց հայրենիքին, օրենքով սահմանափակված է։ Մենք կարող ենք ունենալ առողջապահության նախարար, ով առողջապահության հետ նոր է կապեր հաստատել, բայց օրինակ Արա Դարզիի նման նախարարին չենք կարող ունենալ: Եվ այսպիսի օրինակները հարյուրավոր են: Եթե սփյուռքահայերը պաշտպանված զգացին Հայաստանում, Հայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի միայն մեր սփյուռքի հայրենակիցների հաշվին:»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment