Այս ճանապարհի հաղթահարման գործում առանցքային դերը ՀՀ ժողովրդինն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2018 թվականից հետո երկրի անցած ծանր ուղու հաղթահարման գործում առանցքային դեր է ունեցել ժողովուրդը։

«2018-ին, երբ ստանձնեցի ՀՀ վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա ՀՀ ժողովրդինն է, ով պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում»,- նշել է վարչապետը։

Leave a Comment