ԱԺ նախագահի ընտրություն. ՔՊ-ն առաջադրել է Ռուբեն Ռուբինյանին, ընդդիմությունը թեկնածու չունի

9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մեկնարկել են խորհրդարանի խոսնակի ընտրության քննարկումները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պաշտոնապես ներկայացրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սեփական թեկնածուներ չեն առաջադրել, Ռուբեն Ռուբինյանը միակ հավակնորդն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն այս որոշումը կայացրել էր դեռևս հունիսի 25-ի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։

Իր խոսքում Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին հունիսի 7-ի ընտրություններում ցուցաբերած քաղաքացիական դիրքորոշման համար և ընդգծել, որ եկել է խաղաղության պայմաններում երկիրը զարգացնելու ժամանակը։

Leave a Comment