Էրդողանը փոխում է Սահմանադրությունը – Live News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավաբաններին հանձնարարել է փոխել Սահմանադրությունը։ Նա հայտարարել է, թե վճռական են թուրքերին նվիրել այնպիսի Սահմանադրություն, որը կդառնա ազատությունների լիակատար երաշխիք․ «1982 թվականի Սահմանադրությունն իր վրա կրում է հեղաշրջումների դարաշրջանի հետքեր։ Նոր, քաղաքացիական Սահմանադրությունը թույլ կտա ազատվել այդ մնացորդներից և թողնել անցյալը»,- ասել է նա: