18-ամյա Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ․ փաստաբան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ …էրեխուն քարկտիկ են սարքել»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։

Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան. Սպուտնիկ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոքարկել են նրան 2 ամսով կալանավորելու` առաջին ատյանի դատարանի որոշումը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Բողոքարկումն արդեն մուտք է եղել վերաքննիչ դատարան։ Սակայն պարզ չէ, թե երբ կլինի պատասխան»,– ասաց նա։ Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել … Read more

Սա ճակատագիր չունեցող գործ է. 18-ամյա Դավիթ Մինասյանի պաշտպան

Դավիթ Մինասյանին կալանավորելու համար երեք հիմքն էլ նշել են՝ կարող է դիմել փախուստի, կարող է խոչընդոտել քննությանը և կարող է նոր հանցագործություն կատարել։ Այս մասին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Դա արել են առանց որևէ հիմնավորման։ Իհարկե, չգիտեմ դատարանը հիմա ինչ որոշում է կայացրել երեք հիմքի մասով, … Read more

Դավիթի միակ հարցն էր՝ «ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՝ ոչ»․ փաստաբան

  «Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման այդ վայրում ուղղակի վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավվել էր։ Միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է՝ «ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե՝ ոչ», որի պատասխանը ես չունեմ և որի պատասխանը ակնկալում եմ և՛ դատարանից, և՛ քննչական մարմիններից … Read more

Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00-ին․ փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Սբ Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ․ դպրոցականը ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Սբ Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ․ դպրոցականը ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) – Live News Skip to content Որոնում Լրահոս Արխիվ Արխիվ Select Month March 2026 February 2026 January 2026 December 2025 November 2025 October 2025 September 2025 … Read more

Խնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ․ բաց նամակ ՀՀ պետական մարմիններին

Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրների հարազատները, դասընկերները, աջակիցները նամակ են գրել ՀՀ պետական մարմիններին, որը ներկայացնում ենք ստորև․ «Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ … Read more

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է 18-ամյա տղաների փաստաբանների մուտքը շենք

ՄԻՊ անմիջական միջամտությամբ ՔԿ-ն թույլատրել է փաստաբաններին մուտք գործել շենք, որտեղ եկեղեցու միջադեպով ձերբակալված տղաներին բերել են այսօր` ժամը 11։43 րոպեին, լրագրողներին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանները, ի վերջո, մտան քննչական վարչություն։ Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 18–ամյա եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու Գևորգ Գևորգյանն այս պահին քննչական վարչությունում են։ Փաստաբան … Read more

Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին

Panorama.am-ը գրում է․ Սուրբ Աննա եկեղեցում երեկ պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների ու անվտանգության աշխատակիցների հայտնվելու ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկու դպրացական տղաները դեռ գտնվում են ձերբակալվածների պահման վայրում, նրանք այս պահին ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Նրանց մեղադրանք չի դեռ չի առաջադրվել։ Panorama.am-ին այս մասին հայտնեց փասաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հնարավո՞ր է նրանց մեղադրանք չառաջադրվի։ Հաշվի … Read more

Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար․ փաստաբանը հորդորում է ուշադիր լինել սոցհարթակներում

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովո՛ւրդ,Ուշադիր եղեք ինչ եք գրում սոց.հարթակներում:Լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ են եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքի քոմենթի պատճառով: Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար: Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում:Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու … Read more