Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայի

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 11:03 Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը հագեցել է արևային վահանակներով և էներգիայի կուտակման համակարգերով դառնալով Մոլդովայի Հանրապետության առաջին երեք բժշկական հաստատություններից մեկը, որը օգտվել է նման ներդրումներից՝ Ստրասենիի և Ցիմիշլիայի շրջանային հիվանդանոցների հետ միասին, գրում է noi.md–ն: Ընդհանուր ներդրումը գերազանցել է 500,000 … Read more

Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 22:05 Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը անցած տարի Ռուսաստանից ոսկու ներմուծումը հասցրել է ռեկորդային մակարդակի, հաշվարկել է РИА Новости-ն՝ հիմնվելով Չինաստանի մաքսային տվյալների վրա։ Մատակարարումների ընդհանուր արժեքը կազմել է 3,29 միլիարդ դոլար՝ 14,6 անգամ ավելի, քան 2024-ին։ Ներմուծման ֆիզիկական ծավալը հասել … Read more

Հայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է

 Տնտեսություն 24 Հունվար, 2026 17:05 ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Հրապարակված տվյալներիի համաձայն՝ 2025թ․ 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 946.5 … Read more

Տեղի ունեցավ «Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի» ստորագրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության՝ ի դեմս  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև։ Այս պայմանագրով սահմանվում են ՀՀ սոցիալ-աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների շրջանակում կողմերի միջև համագործակցության ուղղությունները։ Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ-ից արտահանման ծավալները 2025-ի 11 ամսում նվազել են մոտ 40%-ով

23 հունվարի 2026 – 16:59 AMT PanARMENIAN.Net – Հայաստանից արտահանման ծավալները 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել են 40.6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն 13.6 հազար ԱՄՆ դոլար։ Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Ընդհանուր առմամբ, արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18 մլրդ 908 մլն 366.3 հազար դոլար՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 33.2 տոկոսով։ … Read more

Շուկայի վերահսկողության մարմինը 2025-ին ավելի քան 418 մլն դրամի տուգանք է կիրառել

23 հունվարի 2026 – 16:29 AMT PanARMENIAN.Net – ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2025 թվականին իրականացրել է 842 ստուգում՝ նախապես նախատեսված 600-ի փոխարեն։ Այd մասին հայտնել է մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը՝ կառույցի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Նա նաև տեղեկացրել է, որ տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում մարմինը կայացրել է 620 վարչական որոշում՝ տուգանք նշանակելու վերաբերյալ, … Read more

Գրիգորյանն ու Էռնեկյանը ստորագրել են Կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը, որն առնչվում է Կապանի օդանավակայանին

23 հունվարի 2026 – 16:04 AMT PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը ստորագրել են «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը՝ ըստ ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշման։ Փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը՝ ընդգծելով դրանց առանցքային դերը երկրի … Read more

Կոտոլյան․ Ադրբեջանից ներկրված բենզինը համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին

23 հունվարի 2026 – 14:31 AMT PanARMENIAN.Net – Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ադրբեջանից ներկրված բենզինի որակին, ասել է, որ այն համապատասխանում է ԵԱՏՄ պահանջներին: «Մենք հարցում էինք արել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացել ենք, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է։ Ադրբեջանից ներկրված … Read more

Չնայած ՀՀ կողմից արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին. հայտարարություն

23 Հունվարի, 2026 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը: Այս մասին նշվում է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում:շ «2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման … Read more

«Սևան» ազգային պարկին է վերադարձվել Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15 հազար քմ հողամասը. Փաշինյան

Դատարանի վճռով՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիսարևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 5 միլիոն 682 հազար դրամ: Այդ մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո սոցցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: