Եվրոպային նոր շոգի ալիք է սպասվում․ ջերմային գմբեթ՝ օգոստոսի սկզբին

Մոդելային կանխատեսումներն արդեն ցույց են տալիս, որ Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը սպասվում է օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Ներկա կանխատեսումների համաձայն՝ այն հիմնականում կկենտրոնանա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վրա»,-նշել է նա։

Ճանապարհ փակելը մոռացեք. լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում

Վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Աշխատակիցների փոխանցմամբ՝ իրավապահները կրկին գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։ Աշխատակիցները ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ «Դուք խոչընդոտում եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ճանապարհ փակելը մոռացեք»,– նշել է … Read more

Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

Այսօր՝ հուլիսի 23-ին,  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ «Առինջ մոլ»-ի հարյուրավոր աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։ Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ … Read more

Wildberries-ը սկսել է փոխհատուցել վաճառողների վնասները

«Wildberries»-ը սկսել է առաջին փոխհատուցումները վճարել վաճառողներին՝ պահեստի վրա տեղի ունեցած հարձակումից հետո։ Ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ ավելի քան 88,000 վաճառողներ առաջին վճարումները կստանան արդեն այսօր։ Նա նշել է, որ «Wildberries»-ի առաքման ծառայության աշխատանքը բնականոն հուն կվերադառնա 24 ժամվա ընթացքում։

ՀՀ-ում Տ-Բանկի հաճախորդների համար հասանելի է դարձել QR կոդով վճարումը

Տ-Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են արտերկրում գնումների համար վճարել QR կոդի միջոցով՝ օգտագործելով բանկի բջջային հավելվածը։ Նոր հնարավորությունն արդեն հասանելի է հինգ երկրում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնել են ընկերությունից։ «Տ-Բանկի հաճախորդներն այժմ կարող են արտերկրում գնումների համար QR կոդով վճարել բանկի բջջային հավելվածի միջոցով նույնքան հեշտ, որքան ՌԴ-ում։ Այս հնարավորությունն արդեն գործում է Վիետնամում, Տաջիկստանում, … Read more

Ռուսաստանցիներն ապահովել են ՀՀ այցելած զբոսաշրջիկների շուրջ 40%-ը

2026 թվականի առաջին վեց ամիսներին ՀՀ-ն ընդունել է ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ՝ գրանցելով պատմական ռեկորդ։ Զբոսաշրջային հոսքի հիմնական աճը շարունակում են ապահովել հարևան երկրները և այն պետությունները, որոնց հետ ՀՀ-ն զարգացած ավիահաղորդակցություն ունի։ Այս ցուցանիշով առաջատար են ՌԴ-ի քաղաքացիները, որոնց բաժին է ընկնում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների շուրջ 40%-ը։ Նրանց հաջորդում են Վրաստանի քաղաքացիները՝ 15% … Read more

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ հսկայական կոյուղատարից կեղտաջրերը լցվում են մարդկանց այգիներ

Երկար ու ձիգ տարիներ է՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրի Մաշտոցի փողոցի 100-ից ավելի տների բնակիչներ չեն կարողանում Նոր Հաճնի քաղաքապետից ստանալ հստակ պատասխան, թե քաղաքապետարանն ինչ միջոցներ է ձեռնարկել գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերացնելու համար։ Հուլիսի 19-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Երկար ու ձիգ տարիներ է, … Read more

Խոշոր հրդեհ Երևանում – Alphanews

Սպուտնիկ Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ Աջափնյակի դատարանի մոտ խոտածածակ տարածք է այրվում, կրակն արագ տարածվում է։ Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Ստուգումներ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։ Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում:

Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ … Read more