Տ-Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են արտերկրում գնումների համար վճարել QR կոդի միջոցով՝ օգտագործելով բանկի բջջային հավելվածը։ Նոր հնարավորությունն արդեն հասանելի է հինգ երկրում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնել են ընկերությունից։
«Տ-Բանկի հաճախորդներն այժմ կարող են արտերկրում գնումների համար QR կոդով վճարել բանկի բջջային հավելվածի միջոցով նույնքան հեշտ, որքան ՌԴ-ում։ Այս հնարավորությունն արդեն գործում է Վիետնամում, Տաջիկստանում, Ղրղզստանում, ՀՀ-ում և Ադրբեջանում», — նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, խանութների մեծ մասում հնարավոր է առանց միջնորդավճարի վճարում կատարել դրամարկղի կամ վճարային տերմինալի մոտ տեղադրված QR կոդի միջոցով։