Հայաստանը ՌԴ-ին շոկոլադ մատակարարող երկրների առաջին տասնյակում է

Հայաստանը 2026 թվականի առաջին եռամսյակում ընդգրկվել է ՌԴ-ին շոկոլադ մատակարարող երկրների առաջին տասնյակում։ «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրության համաձայն՝ մատակարարումների ծավալը կազմել է 4,7 միլիոն դոլար։ Առաջին տեղում Գերմանիան է (50,9 միլիոն դոլար): Տասնյակում են նաև Թուրքիան՝ 14,1 միլիոն դոլար, Լեհաստանը՝ 13,5 միլիոն դոլար, Չինաստանը՝ 6,4 միլիոն դոլար, Լիտվան՝ 4,4 միլիոն դոլար, Իսպանիան՝ 3,5 միլիոն դոլար, Սերբիան՝ … Read more

Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել

Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել։ Համակարգիչներով այս պահին հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցկայքեր։ Բջջային հեռախոսներով մուտք գործելիս խնդիրներ չեն գրանցվել։ Մետա-ի (Facebook և Instagram սոցիալական ցանցեր) գործունեությունը ՌԴ-ում արգելված է որպես ծայրահեղական:

ՌԴ-ի շուկան դարձել է Հայաստանի ներգնա զբոսաշրջության հիմնական ուղղությունը

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա զբոսաշրջիկների ընդհանուր թվի 40%-ը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։ Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 041 598 զբոսաշրջիկ։ Փորձագետների գնահատմամբ՝ աճի հիմնական գործոնը շարունակում է մնալ տրանսպորտային հասանելիությունը․ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցություն։ Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է հարուստ … Read more

Թանձր ծուխ Նյու Յորքում. Կանադայի հրդեհները պատել են Ազատության արձանը

Թանձր ծուխ Նյու Յորքում. Կանադայի հրդեհները պատել են Ազատության արձանըԿանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Նյու Յորքի Ազատության արձանը պատվել է թանձր ծխով։ Fox News-ի հրապարակած կադրերում երևում է, որ հուշարձանը Հուդզոն գետի մոտակա ափից գրեթե չի երևում, չնայած այն հանգամանքին, որ արձանը Կանադայի սահմանից մոտ 400 կմ հեռավորության վրա է գտնվում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհների հետևանքով … Read more

Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դատարանում վիճարկել «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունը

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքին, մատակարարվող ջրի որակին և ջրամատակարարման գրաֆիկի պարբերական խախտումներին։ Նա նշել է, որ իր ուշադրության կենտրոնում գտնվող փորձագիտական խումբը պարբերաբար լաբորատոր փորձաքննության է ենթարկում խմելու ջուրը, և արդյունքները մտահոգիչ են։ Ըստ Հովհաննիսյանի՝ ամառային շրջանում, երբ Գառնու աղբյուրների ջրի … Read more

Wildberries-ը և Ozon-ը վաճառողներին չեն փոխհատուցի ռազմական գործողությունների պատճառով կրած վնասները

Ռուսական հայտնի Wildberries առցանց առևտրային հարթակը հայտարարել է, որ չի փոխհատուցի վաճառողների կրած վնասները, եթե ապրանքները տուժել են ռազմական գործողությունների հետևանքով։ Ընկերությունից պարզաբանել են, որ Wildberries-ն ազատվում է պարտավորությունների չկատարման պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է անհաղթահարելի ուժի հանգամանքներով։ Դրանց թվում են՝ 1․ երկրաշարժը, ջրհեղեղը, բնական հրդեհը, փոթորիկը և բնական այլ աղետները. 2․ ցանկացած տեսակի աղտոտող … Read more

Երևանում բախվել են ուսումնական Toyota Corolla-ն, Nissan-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական … Read more

Սարսափելի կարկուտ Շիրակի մարզում – Alphanews

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին սոցցանցերում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Բերքը քիչ է, ծախսերը՝ շատ, առևտուր էլ չկա․ գյուղմթերք վաճառող

Ծիրանի և դեղձի սակավության պատճառը կարկտահարությունն է։ Այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղմթերքի առևտրով զբաղվող մի կին։ «Անձրևները շատ-շատ էին, փոշոտում չեղավ։ Թեև ցրտահարություն չի եղել, բայց փոշոտման բացակայության պատճառով բերքը քիչ է»,- նշել է նա։ Այդուհանդերձ, ըստ նրա, թեև բերքը քիչ է, սակայն եղած բերքի ծախսերը շատ են, իսկ առևտուր … Read more