Ճանապարհ փակելը մոռացեք. լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում

Վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Աշխատակիցների փոխանցմամբ՝ իրավապահները կրկին գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։

Աշխատակիցները ցանկանում էին ճանապարհ փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

«Դուք խոչընդոտում եք այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ճանապարհ փակելը մոռացեք»,– նշել է ոստիկանության աշխատակիցը։

Ըստ հավաքված աշխատակիցների` այն պատճառաբանությունը, թե կապարակնքումը պայմանավորված է տաղավարների՝ բարձր լարման գծի տակ գտնվելու հանգամանքով, անհիմն է։

«Դիմացի մայթում նույն պատկերն է, դե գնացե՛ք, դեղին ժապավեն դրե՛ք, որ աշխատանքները չշարունակեն»,– ոստիկաններին դիմելով՝ ասաց աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։

Leave a Comment