Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում

Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել … Read more

Ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի․ ռուսաստանցիները հակասական գնահատական են տվել ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին

«Հասարակական կարծիքի հիմնադրամ»-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանը հայտնվել է «մոխրագույն գոտում»․ այն չի դասվում Ռուսաստանի միանշանակ բարեկամ երկրների շարքին, սակայն նաև չի ընդգրկվում ակնհայտ ոչ բարեկամ երկրների թվում ։ ՌԴ-ի քաղաքացիները ՀՀ-ի հետ հարաբերություններին միջանկյալ և հակասական գնահատական են տվել։ Հարցման շրջանակում, որի ընթացքում մասնակիցներին հարցրել են, թե որ երկրների հետ են Ռուսաստանի հարաբերությունները լավ, … Read more

Fitch Ratings-ը պահպանել է Հայաստանի «BB-» վարկանիշը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, … Read more

Հայաստանը միացել է ամերիկյան առևտրային նախաձեռնությանը

Հուլիսի 13-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Trade over Aid ֆորումին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը՝ այն դիտարկելով որպես զարգացման միջազգային համագործակցության … Read more

Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային հաղորդակցություն

Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից այժմ ուղիղ ավտոբուսային երթուղիներ են իրականացվելու դեպի Երևան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։ «Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ։ «Կրասնոգվարդեյսկին» մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից հնարավոր է հասնել … Read more

«MONEYVAL»-ը կոչ է արել Հայաստանին ուժեղացնել պայքարը փողերի լվացման դեմ

Եվրոպայի խորհրդի Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցառումների գնահատման փորձագետների կոմիտեն նշել է Հայաստանի առաջընթացը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի ստեղծման գործում, սակայն մատնանշել է դեռևս առկա թույլ կողմերը։ Առանցքային հանձնարարականների թվում են։ բարձրացնել փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետությունը, ավելի ակտիվորեն բացահայտել ու բռնագանձել հանցավոր ակտիվները, ուժեղացնել վերահսկողությունը վիրտուալ ակտիվների … Read more

Հայաստանը Համաշխարհային բանկից 284,4 միլիոն դոլար կստանա Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման համար

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային բանկի հետ 284,4 միլիոն դոլարի համաձայնագրերի վավերացմանը։ Միջոցներն ուղղվելու են երկու հիմնական խնդրի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 109 հազար անձի բնակարանային ապահովմանը, ինչպես նաև հիփոթեքային շուկայի զարգացմանն ու բնակարանային քաղաքականության կատարելագործմանը։ Կառավարության տվյալներով՝ 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ 6,444 ընտանիք (26,432 անձ) արդեն ստացել է բնակարանի գնման … Read more

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով

2026 թվականի հունվար–մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21,5%-ով։ Այդ մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել է ՏԱՍՍ-ը։ Վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար–մայիսին այն կազմել էր 2,763 մլրդ … Read more

Թայվանը Հայաստանի քաղաքացիների համար ներդրել է էլեկտրոնային վիզաների համակարգ

Թայվանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի բյուրոն հուլիսի 7-ին ընդլայնել է էլեկտրոնային վիզաների ծրագիրը՝ ներառելով ևս 20 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։ Էլեկտրոնային վիզան ձևակերպվում է հատուկ առցանց հարթակի միջոցով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտը և վճարեն սահմանված պետական տուրքը։ Համակարգն ընդունում է Visa, Mastercard և JCB վճարային քարտերը, իսկ կանխիկ վճարման հնարավորություն նախատեսված չէ։ … Read more

Վրաստանը թույլ չի տվել Հայաստանից ներմուծված վարդերի խմբաքանակի մուտքը երկիր

Վրաստանի «Սադախլո-ավտոմոբիլային» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում մաքսային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Հայաստանից տեղափոխվող երկու բեռնատար, որոնք տեղափոխում էին ընդհանուր առմամբ 22 290 կտրված վարդ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Սահմանային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում մասնագետները պարզել են, որ բեռը չի համապատասխանում Վրաստանի բուսասանիտարական պահանջներին։ Բույսերի վրա հայտնաբերվել են կենդանի վնասատուներ, ինչպես նաև … Read more