Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դատարանում վիճարկել «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունը

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքին, մատակարարվող ջրի որակին և ջրամատակարարման գրաֆիկի պարբերական խախտումներին։ Նա նշել է, որ իր ուշադրության կենտրոնում գտնվող փորձագիտական խումբը պարբերաբար լաբորատոր փորձաքննության է ենթարկում խմելու ջուրը, և արդյունքները մտահոգիչ են։ Ըստ Հովհաննիսյանի՝ ամառային շրջանում, երբ Գառնու աղբյուրների ջրի … Read more

Wildberries-ը և Ozon-ը վաճառողներին չեն փոխհատուցի ռազմական գործողությունների պատճառով կրած վնասները

Ռուսական հայտնի Wildberries առցանց առևտրային հարթակը հայտարարել է, որ չի փոխհատուցի վաճառողների կրած վնասները, եթե ապրանքները տուժել են ռազմական գործողությունների հետևանքով։ Ընկերությունից պարզաբանել են, որ Wildberries-ն ազատվում է պարտավորությունների չկատարման պատասխանատվությունից, եթե դա պայմանավորված է անհաղթահարելի ուժի հանգամանքներով։ Դրանց թվում են՝ 1․ երկրաշարժը, ջրհեղեղը, բնական հրդեհը, փոթորիկը և բնական այլ աղետները. 2․ ցանկացած տեսակի աղտոտող … Read more

Երևանում բախվել են ուսումնական Toyota Corolla-ն, Nissan-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական … Read more

Սարսափելի կարկուտ Շիրակի մարզում – Alphanews

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին սոցցանցերում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Բերքը քիչ է, ծախսերը՝ շատ, առևտուր էլ չկա․ գյուղմթերք վաճառող

Ծիրանի և դեղձի սակավության պատճառը կարկտահարությունն է։ Այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղմթերքի առևտրով զբաղվող մի կին։ «Անձրևները շատ-շատ էին, փոշոտում չեղավ։ Թեև ցրտահարություն չի եղել, բայց փոշոտման բացակայության պատճառով բերքը քիչ է»,- նշել է նա։ Այդուհանդերձ, ըստ նրա, թեև բերքը քիչ է, սակայն եղած բերքի ծախսերը շատ են, իսկ առևտուր … Read more

Այսօր տրանսպորտն ավելի թանկ է, քան բերքը․ գյուղատնտես

«Այս տարվա բերքի որակը դեռ հստակ չի երևում, քանի որ կարկտահարություն է եղել։ Չենք իմանում՝ կարտոֆիլի տակն ինչ կլինի, քոլերը (թփերը) լավն են, բայց իրական պատկերը դեռ չի երևում»,- այս մասին Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում ասել է գյուղատնտեսներից մեկը։ Նրա խոսքով՝ պետությունից որևէ աջակցություն չեն ստանում և ստիպված են բերքն իրացնել շատ ցածր գներով։ … Read more

Ասում էր՝ ծիրանի կարոտ ենք մնալու, բայց ծիրանն այստեղ նեխում է․ քաղաքացին՝ Փաշինյանի խոստումների մասին

Գյուղարտադրությամբ զբաղվող տնտեսությունները հերթական անգամ կանգնել են լուրջ խնդիրների առաջ։ Մթերքի իրացման դժվարությունները և Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումները լուրջ դժգոհությունների ալիք են բարձրացրել։ Alpha News-ի անցկացրած հարցման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ վարչապետի այն խոստումը, թե ողջ արտադրանքը կարտահանվի Եվրոպա, մասնավորապես՝ Ֆրանսիա, պարզվեց՝ սուտ էր։ «Ասում էր՝ ծիրանի կարոտ ենք մնալու։ Բայց ծիրանն … Read more

Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում

Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Գործադիրը հիշեցրել է, որ Հայաստանը թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք ԵՄ արտահանելու պաշտոնական թույլտվություն ստացել է 2025 թվականի մարտի 16-ից։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ սահմանված չեն եղել … Read more

Ո՛չ բարեկամ, ո՛չ թշնամի․ ռուսաստանցիները հակասական գնահատական են տվել ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններին

«Հասարակական կարծիքի հիմնադրամ»-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանը հայտնվել է «մոխրագույն գոտում»․ այն չի դասվում Ռուսաստանի միանշանակ բարեկամ երկրների շարքին, սակայն նաև չի ընդգրկվում ակնհայտ ոչ բարեկամ երկրների թվում ։ ՌԴ-ի քաղաքացիները ՀՀ-ի հետ հարաբերություններին միջանկյալ և հակասական գնահատական են տվել։ Հարցման շրջանակում, որի ընթացքում մասնակիցներին հարցրել են, թե որ երկրների հետ են Ռուսաստանի հարաբերությունները լավ, … Read more

Fitch Ratings-ը պահպանել է Հայաստանի «BB-» վարկանիշը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, … Read more