Վրաստանը թույլ չի տվել Հայաստանից ներմուծված վարդերի խմբաքանակի մուտքը երկիր

Վրաստանի «Սադախլո-ավտոմոբիլային» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում մաքսային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Հայաստանից տեղափոխվող երկու բեռնատար, որոնք տեղափոխում էին ընդհանուր առմամբ 22 290 կտրված վարդ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Սահմանային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում մասնագետները պարզել են, որ բեռը չի համապատասխանում Վրաստանի բուսասանիտարական պահանջներին։ Բույսերի վրա հայտնաբերվել են կենդանի վնասատուներ, ինչպես նաև դրանց պատճառած վնասների հետքեր։

Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի №463 որոշման համաձայն՝ ծաղիկների խմբաքանակի մուտքը երկիր չի թույլատրվել և այն ենթակա է վերադարձման արտահանող երկիր՝ Հայաստան։

Leave a Comment