Թայվանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի բյուրոն հուլիսի 7-ին ընդլայնել է էլեկտրոնային վիզաների ծրագիրը՝ ներառելով ևս 20 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։
Էլեկտրոնային վիզան ձևակերպվում է հատուկ առցանց հարթակի միջոցով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտը և վճարեն սահմանված պետական տուրքը։ Համակարգն ընդունում է Visa, Mastercard և JCB վճարային քարտերը, իսկ կանխիկ վճարման հնարավորություն նախատեսված չէ։
Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 6-ը։ Այդ ժամկետի ավարտից հետո Թայվանի իշխանությունները կարող են վերանայել էլեկտրոնային վիզաների ծրագրի պայմանները՝ ներառյալ դրան մասնակցող երկրների ցանկը։