Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն
17 Օգոստոսի, 2026 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Եզրափակիչում նա պարտվեց ճապոնացի մրցակցին։