Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն

17 Օգոստոսի, 2026

77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Եզրափակչում Սամվել Տերտերյանը 1-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին։

87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Եզրափակիչում նա պարտվեց ճապոնացի մրցակցին։

Leave a Comment